ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2015 թվականի N 164-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման 28-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 02 դասի «01. Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծրագրով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով) նախատեսված 20,0 մլն դրամ հատկացումը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով բաշխել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. մարտի 3
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
փետրվարի 19-ի N 164-Ա որոշման
Հայաստանի Հանրապետության 2015 թՎԱԿԱՆԻ պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին հատկացվող գումարի բաշխումը` ըստ էթնիկ համայնքների
NN ը/կ Էթնիկ համայնքը Կազմակերպության անվանունը Բանկի անվանումը և հաշվեհամարը Պահանջվող գումարը (դրամ)
1.1. Ասորական Հայաստանի «Աթուռ» ասորիների ասոցիացիա «Հայէկոնոմբանկ» 163048120741 409,000
1.2. «Ասորական«Աշուր» երիտասարդական կենտրոն» ՀԿ «Յունիբանկ» 24124000620500 409,000
2. Բելառուսական Հայաստանի «Երևանի բելառուսների համայնք «Բելառուս» ՀԿ «Արդշինինվեստբանկ» 247010017991 818,000
3. Գերմանական «Տեվտոնիա» գերմանացիների մշակութային հասարակական կազմակերպություն «Կոնվերսբանկ» 1930026634280100 818,000
4.1.
4.2. Եզդիական «Եզդիների ազգային միություն» ՀԿ «Արդշինինվեստբանկ» 2470100046920000 409.000
«Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ «Հայէկոնոմբանկ» Արաբկիրի մասնաճյուղ 163058701547 409.000
5. Լեհական Լեհերի համագործակցության «Պոլոնիա» բարեգործական ՀԿ «HSBC» 001-133255-001 818,000
6. Հունական «Հունական հասարակական կազմակերպությունների միություն» «Հայէկոնոմբանկ» Թումանյւսնի մասնաճյուղ 163188103481 818,000
7. Հրեական «Հայաստանի հրեական համայնք» ՀԿ «Յունիբանկ» 24100100675800 818,000
8. Ռուսական «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն ՀԿ «Անելիք բանկ» ՓԲԸ 118001010875 818,000
9. Վրացական «Վրացական «Իվերիա» համայնք» բարեգործական ՀԿ «Հայէկոնոմբանկ» 163008136661 818,000
10. Ուկրաինական «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ «Ամերիաբանկ» 1570001167470300 818,000
11. Քրդական «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ «Անելիք բանկ» ՓԲԸ Աբովյանի մասնաճյուղ 118031024318 818,000
12. Ընդհանուր ծախսեր Համակարգող խորհուրդ, «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ՝ խորհրդի միասնական կրթամշակութային միջոցառումների համար «Անելիք բանկ» ՓԲԸ 118001010875 1,002,000
13. Ծրագրերի ֆինանսավորում Համակարգող խորհուրդ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ՝ խորհրդի որոշմամբ հաստատվող ազգային փոքրամասնությունների տարբեր հասարակական կազմակերպությունների (այդ թվում՝ Խորհրդի անդամ չհանդիսացողների) առավել կարևոր նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման համար «Անելիք բանկ» ՓԲԸ 118001010875 10,000,000
Ընդհանուր գումարը 20,000,000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան