Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 919-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-03-12-ից մինչև 2017-02-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2017-02-04Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2011 թվականի N 733-Ն

ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 919-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) նոտարի կողմից կատարվող յուրաքանչյուր նոտարական գործողության համար վճարը ներառում է տվյալ նոտարական գործողության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումը, պարզաբանումը, այդ թվում՝ օրինակելի ձևերով փաստաթղթերի պատրաստումը և տրամադրումը՝ բացառությամբ սույն որոշմամբ հաստատված սակագների 17-րդ.ուղղ կետով նախատեսված նոտարական գործողությունների դեպքում իրավական փաստաթղթերի պատրաստման և տրամադրման.

2) սույն որոշմամբ հաստատված սակագների 17-րդ.ուղղ կետով նախատեսված նոտարական գործողությունների դեպքում նոտարի կողմից իրավական փաստաթղթերի պատրաստման և տրամադրման համար կարող է լրացուցիչ գանձվել սույն որոշմամբ հաստատված սակագների 37-րդ.ուղղ կետով նախատեսված վճարը.

3) նոտարի կողմից իր գրասենյակից դուրս նոտարական գործողություններ կատարելու դեպքում կարող է գանձվել լրացուցիչ վճար` ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով.

4) նոտարի կողմից վավերացված նոտարական փաստաթղթերում թույլ տրված գրավրիպակների, թվաբանական սխալների ուղղումը և արդյունքում նոր նոտարական փաստաթղթերի տրամադրումը համապատասխան նոտարի կողմից կատարվում է անվճար.

5) նոտարի կողմից վավերացված փաստաթղթի նոտարական վավերացմամբ յուրաքանչյուր կրկնօրինակի տրամադրման համար վճարվում է հիմնական փաստաթղթի համար ծառայության վճարի մեկ քառորդը.

6) նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները պետք է փակցված լինեն նոտարական գրասենյակում՝ նոտարական ծառայություններից օգտվողների համար տեսանելի տեղում:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու մասին» N 919-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. հունիսի 2

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 26-ի N 733-Ն որոշման

ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

Նոտարական գործողության տեսակը Նվազագույն աշխատավարձի

նկատմամբ գործակիցը

1. Անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (փոխանակման, առուվաճառքի, հանձնման և

այլն) պայմանագրերը վավերացնելու համար`

1) գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում 0.5

2) այլ անշարժ գույքի դեպքում 10-15

3) ավտոտնակի դեպքում 6-8

4) անշարժ գույքի նվիրատվություն կամ նվիրաբերություն (բացառությամբ գյուղատնտեսական

նշանակության հողամասերի)`

ա. առաջին հերթի ժառանգների համար 5-7

բ. երկրորդ հերթի ժառանգների համար 7-9

գ. այլ անձանց համար 10-15

դ. աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար

1

5) գյուղատնտեսական նշանակության հողամասերի նվիրատվություն կամ նվիրաբերություն 0.5

2. Շարժական գույքի օտարման (փոխանակման, առուվաճառքի, հանձնման և այլն)

պայմանագրերը վավերացնելու համար`

1) ավտոտրանսպորտային միջոցների համար 5-8

2) այլ շարժական գույքի համար 2-5

3. Ռենտայի պայմանագրերը վավերացնելու համար 5-7

4. Անշարժ գույքի միավորման պայմանագրերը վավերացնելու համար՝

1) գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում 0.5-1

2) այլ անշարժ գույքի դեպքում 10-12

5. Անշարժ գույքի բաժանման պայմանագրերը վավերացնելու համար`

1) գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում 0.5-1

2) այլ անշարժ գույքի դեպքում 10-12

6. Անշարժ գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց

օգտագործման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար`

1) գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում 0.5-1

2) բնակելի տարածության դեպքում՝

ա. եթե կողմերից մեկը ֆիզիկական անձ է 5-8

բ. եթե երկու կողմերն իրավաբանական անձինք են 8-10

3) ոչ բնակելի նշանակության շենքի կամ շինության դեպքում՝

ա. եթե կողմերից մեկը ֆիզիկական անձ է 10-12

բ. եթե երկու կողմերն իրավաբանական անձինք են 12-15

7. Շարժական գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց

օգտագործման և այլն) պայմանագրերը վավերացնելու համար 4-6

8. Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերը

վավերացնելու համար 8-10

9. Գրավի պայմանագրերը վավերացնելու համար՝

1) գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում 0.5-1

2) շարժական գույքի գրավիուղղ դեպքում 6-9

3) անշարժ գույքի հիփոթեքի դեպքում 10-12

4) իրավունքների գրավի դեպքում 4-6

5) կոշտ գրավի դեպքում 8-10

6) շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի դեպքում 6-8

7) գրավի այլ տեսակների դեպքում 3-5

10. Երաշխավորության պայմանագրերը վավերացնելու համար 5

11. Փոխառության պայմանագրերը վավերացնելու համար 4-6

12. Կառուցապատման իրավունքի պայմանագրերը վավերացնելու

համար 8-10

13. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրերը

վավերացնելու համար`

1) շարժական գույք 4-6

2) անշարժ գույք 10-12

14. Նախնական պայմանագրերը վավերացնելու համար 7-9

15. Պայմանագրում փոփոխություն և լրացումներ կատարելու,

պայմանագիրը լուծելու մասին համաձայնագրերը, պայմանագրերը

վավերացնելու համար 2-8

16. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից

օգտվելու իրավունք ունեցող անձանց և փոխնակ մոր կամ հայտնի

դոնորի միջև պայմանագրերը վավերացնելու համար 20-22

17. Խառը պայմանագրերի վավերացման համար 10-15

18. Այլ գործարքների վավերացման համար 6-10

19. Ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար`

1) առաջին հերթի ժառանգների համար`

ա. ժառանգական զանգվածում 1-2 միավոր գույքի դեպքում 3-5

բ. ժառանգական զանգվածում 3-7 միավոր գույքի դեպքում 5-8

գ. ժառանգական զանգվածում 8-ից ավելի միավոր գույքի դեպքում 8-15

2) երկրորդ հերթի ժառանգների համար`

ա. ժառանգական զանգվածում 1-3 միավոր գույքի դեպքում 5-8

բ. ժառանգական զանգվածում 3-7 միավոր գույքի դեպքում 8-10

գ. ժառանգական զանգվածում 8-ից ավելի միավոր գույքի դեպքում 10-15

3) այլ անձանց համար 10-15

20. Լիազորագրեր վավերացնելու համար`

1) անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման

իրավունքի լիազորագրեր 1-5

2) շարժական գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման

(բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների տնօրինման)

իրավունքի լիազորագրեր 0.5-1.5

3) ավտոտրանսպորտային միջոցների տիրապետման, օգտագործման,

տնօրինման իրավունքի լիազորագրեր 2-3

4) գույքային իրավունքների կառավարման լիազորագրեր 1-3

5) այլ լիազորագրեր 0.5-2

21. Ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների

իրականացման համար 10-30

22. Փաստաթղթերի թարգմանության յուրաքանչյուր էջի իսկությունը

վավերացնելու համար 2-8

23. Փաստաթղթերի պատճենները և դրանցից քաղվածքները

վավերացնելու համար՝

1) մեկ էջի համար և, 1

2) մեկից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ էջի համար՝

ա. նոտարական գրասենյակում պատճենահանվելու դեպքում 0.1

բ. այլ դեպքերում 0.5

24. Փաստաթղթերի վրա յուրաքանչյուր ստորագրության իսկությունը

վավերացնելու համար 0.5-1

25. Թարգմանչի ստորագրությամբ յուրաքանչյուր փաստաթղթի իսկության

վավերացման համար 0.5

26. Կտակի վավերացման համար 2-5

26.1. Կտակը վերացնելու մասին դիմումի վավերացման համար 1

27. Ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության ներքո

գտնվող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության

իրավունքի վկայագիր տալու համար 2-5

28. Քաղաքացու ողջ լինելու փաստը հաստատելու համար 2

29. Քաղաքացու` որոշակի վայրում գտնվելու փաստը հաստատելու համար 2

30. Լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու

նույնությունը հաստատելու համար 2

31. Փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը հաստատելու համար 1

32. Ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները,

հայտարարությունները կամ այլ փաստաթղթեր այլ ֆիզիկական անձանց

կամ կազմակերպություններ փոխանցելու համար 3

33. Դրամական գումար կամ արժեթղթեր դեպոզիտ ընդունելու,

պահպանելու, հանձնելու կամ

վերադարձնելու համար դեպոզիտ գումարի

0.5-1 տոկոսը

34. Փաստաթղթեր ի պահ ընդունելու համար (յուրաքանչյուր օրը) 0.3-0.5

35. Ապացույցների ապահովման համար՝

1) նոտարական վավերացմամբ փաստաթուղթ կազմելու համար և, 4

2) նոտարի աշխատանքի յուրաքանչուր ժամի համար 6

36. Կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի

արձանագրությունը վավերացնելու համար 5-25

37. Անձանց առաջարկությունների հիման վրա և նրանց պահանջով ոչ օրինակելի

գործարքների, հաստատման ոչ ենթակա ոչ օրինակելի փաստաթղթերի կամ

իրավական այլ փաստաթղթերի պատրաստման և տրամադրման, ինչպես նաև

գործարքների վավերացման կամ փաստաթղթերի պատրաստման հետ չկապված

իրավական օգնության կամ խորհրդատվության տրամադրման կամ այլ

ծառայությունների մատուցման համար` ծառայության մատուցման համար

անհրաժեշտ յուրաքանչյուր ժամի համար 5-10

(հավելվածը լրաց. 07.03.12 N 408-Ն, 26.02.15 N 170-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։