ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2014 թվականի N 598-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 40,689.1 հազ. դրամ, որից՝ 2014 թվականի առաջին կիսամյակում՝ 29,230.4 հազ. դրամ, ինն ամսում՝ 29,230.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի կողմից իրականացվելիք «Երևանի անտառատնտեսության Էրեբունու անտառապետության 51 հեկտար տարածքի անտառապատման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում շուրջ 31 հեկտար տարածքի վրա անտառապատման աշխատանքների իրականացման համար` 4,167.9 հազ. դրամ.
2) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Արծվաբերդի անտառատնտեսություն» մասնաճյուղի 15 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատանքների իրականացման համար` 9,545.8 հազ. դրամ.
3) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ճամբարակի անտառատնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատանքների իրականացման համար` 13,268.9 հազ. դրամ.
4) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Գյումրիի անտառատնտեսություն» մասնաճյուղի 10 հեկտար տարածքի անտառապատման և ցանկապատման աշխատանքների իրականացման համար` 13,426.5 հազ. դրամ.
5) Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի վարչական ապարատի պահպանման ծախսերը լրացնելու նպատակով` 4,447.9 հազ. դրամ:
(1-ին կետը փոփ., խմբ. 25.12.14 N 1532-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը նվիրաբերության պայմանագրի հիման վրա տրամադրել Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. հունիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
հունիսի 12-ի N 598-Ն որոշման
Աղյուսակ N 1
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.14 աղյուսակում կատարվող լրացումը
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Անվանումը
Անտառների պահպանում և կառավարում
Նկարագրությունը
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասության ներքո գտնվող անտառային տարածքների պահպանում և կառավարում
1173 ԾՏ01
Շահառուների քանակը Մշակված չէ
Գումարը (հազ. դրամ) x x x 29,230.4 40,689.1 40,689.1
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը
Շահառուների ընտրության չափանիշները
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1173 Անտառների կառավարում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Կայուն կառավարվող անտառային տարածքների առկայություն
Աղյուսակ N 2
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 12 աղյուսակում կատարվող լրացումը
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը Գործառական դասիչը
(բաժին/խումբ/դաս) Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը ՀՀ 2014 թվականի
պետական բյուջե
(հազ. դրամ)
ծրագիրը միջոցառումը
1173 Ծրագիր
Անտառների պահպանում և կառավարում
Ծրագրի նկարագրությունը
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասության ներքո գտնվող անտառային տարածքների պահպանում և կառավարում 40,689.1
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Կայուն կառավարվող անտառային տարածքների առկայություն
Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ
ԾՏ01 Անտառների կառավարում 40,689.1
Մատուցվող ծառայության նկարագրությունը
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասության ներքո գտնվող անտառային տարածքների պահպանում և կառավարում
(հավելվածը փոփ. 25.12.14 N 1532-Ն)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան