ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2014 թվականի N 602-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սերբիայի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2014 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 100000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ օտարերկրյա կառավարություններին» հոդվածով):
(1-ին կետը փոփ. 25.12.14 N 1532-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.12 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. հունիսի 20
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
հունիսի 12-ի N 602-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքների ցուցանիշները
Ծրագրային դասիչը Անվանումը
Արտաքին հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության մշակում և ծառայությունների մատուցում
Նկարագրությունը
ՀՀ Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ արտաքին գործերի բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակում և իրականացում, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակում դիվանագիտական ծառայության կազմակերպում և ղեկավարում
1001 ԱԾ04
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը x x x 100000
ԱՄՆ-ի
դոլարին համարժեք դրամ 100000
ԱՄՆ-ի
դոլարին համարժեք դրամ 100000
ԱՄՆ-ի
դոլարին համարժեք դրամ
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1001 ՀՀ արտաքին քաղաքականության իրականացում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ անվտանգության ապահովման, հարաճուն զարգացման և տնտեսական առաջընթացի համար արտաքին պայմանների բարելավում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
հունիսի 12-ի N 602-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը) Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը ՀՀ 2014 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)
ծրագիրը միջոցառումը
1001 Ծրագիրը
Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր 100000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
Ծրագրի նկարագրությունը
Քաղաքականության մշակման և դրա կատարման համակարգման, պետական ծրագրերի պլանավորման, մշակման, իրականացման և մոնիթորինգի (վերահսկման) ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ծրագիրը նպաստում է ՀՀ նախարարությունների կողմից իրականացվող ծրագրերի գծով նախատեսված արդյունքների ապահովմանը
Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ
ԱԾ04 Արտաքին հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության մշակում և ծառայությունների մատուցում 100000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ
Մատուցվող ծառայության նկարագրությունը
ՀՀ Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ արտաքին գործերի բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակում և իրականացում, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակում դիվանագիտական ծառայության կազմակերպում և ղեկավարում
Ծառայություն մատուցողի անվանումը
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան