Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մարտի 2015 թվականի N 199-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, 36-րդ հոդվածի 5-րդ մասի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 2.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.1) մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը հատուկ քննչական ծառայության ծառայողի (հատուկ քննչական ծառայության պետի, նրա տեղակալի, հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի և հատկապես կարևոր գործերի քննիչի) ծառայության ժամանակահատվածը:».

2) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.2-րդ ենթակետով.

«2.2) մինչև հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցնելը քննիչի պաշտոնում աշխատած ժամանակահատվածը, եթե հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատվել է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը:».

3) որոշման N 10 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25.1-ին կետով.

«25.1. Եթե Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնած անձի կենսաթոշակի գործն ուղարկվել է այդ պետություն, ապա նրան չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար, բացի սույն կարգի 25-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև այդ պետության իրավասու մարմնի տված փաստաթուղթը նրան կենսաթոշակ նշանակելու ժամկետի մասին:»:

2. Մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնից ազատված և առնվազն 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող անձի կենսաթոշակի չափը հաշվարկվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե անձը կենսաթոշակ նշանակելու համար դիմումը ներկայացրել է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. մարտի 6

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։