«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2002 թվականի N 888-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 636 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների մասին» N 636 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված ծրագրի`
ա) առաջին բաժնում՝
առաջին պարբերությունում «ծրագիրը» բառը փոխարինել «ծրագրի սփռումը» բառերով.
3-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի ծրագիրը FM տիրույթով հեռարձակվում է Երևանում և Գյումրիում: Բնակչության ընդգրկվածությունը կազմում է 55 տոկոս: Հեռարձակումն իրականացվում է 1 կՎտ հզորությամբ աշխատող երկու ռադիոհաղորդակով».
բ) 2-րդ բաժնում`
երկրորդ պարբերությունում «երեք փուլով» բառերը փոխարինել «երկու փուլով» բառերով,
երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առաջին փուլ` 2002-2003թթ.` նախատեսվում է ՀՀՌ-ի ծրագրի հեռարձակման կազմակերպումը FM տիրույթով` ռադիոհաղորդակներ տեղադրելով 7 բնակավայրում, որոնց անվանումները և ռադիոհաղորդակների հզորությունները ներկայացված են N 3 հավելվածում»,
ուժը կորցրած ճանաչել N 1 աղյուսակը,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 3 հավելվածով.
«Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի
Առաջին փուլով նախատեսված Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի FM տիրույթով հեռարձակման համար 7 բնակավայրում տեղադրվող ռադիոհաղորդակների հզորությունները
Կայանի անվանումը Հաղորդակի
հզորությունը (Վտ)
Պուշկինի լեռնանցք 1000
Սևանի լեռնանցք 1000
Հրազդան 250
Եղեգնաձոր 250
Կապան-1 500
Սիսիան 500
Գորիս 250
»,
չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երկրորդ փուլ` 2004 թ.` նախատեսվում է ՀՀՌ-ի ծրագրի հեռարձակման կազմակերպումը FM տիրույթով` ռադիոհաղորդակներ տեղադրելով 8 բնակավայրում, որոնց անվանումները և ռադիոհաղորդակների հզորությունները ներկայացված են N 4 հավելվածում»,
ուժը կորցրած ճանաչել N 2 աղյուսակը,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 4 հավելվածով.
«Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի
Երկրորդ փուլով նախատեսված Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի FM տիրույթով հեռարձակման համար 8 բնակավայրում տեղադրվող ռադիոհաղորդակների հզորությունները
Կայանի անվանումը Հաղորդակի
հզորությունը (Վտ)
Ամասիա 250
Արեգ 250
Ապարան 250
Նոյեմբերյան 250
Բերդ 250
Վեդի 250
Մեղրի 50
Ջերմուկ 50
»,
ուժը կորցրած ճանաչել հինգերորդ պարբերությունը,
ուժը կորցրած ճանաչել N 3 աղյուսակը.
գ) 3-րդ բաժնում`
չորրորդ պարբերությունում «ըստ մարզերի բերված են աղյուսակ 4-ում» բառերը փոխարինել «ըստ կայանների ներկայացված են N 5 հավելվածում» բառերով,
ուժը կորցրած ճանաչել N 4 աղյուսակը,
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` N 5 հավելվածով.
«Հավելված N 5
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի
Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի ռադիոհաղորդակների եվ անհրաժեշտ այլ տեխնոլոգիական սարքավորումների համար պահանջվող ներդրումներն ըստ կայանների
(մլն դրամ)
Կայանի անվանումը Անհրաժեշտ ներդրումները
I
փուլ II փուլ ընդհանուրը
1 2 3 4
Երևան - -
Գյումրի - -
Պուշկինի լեռնանցք 13,3
Սևանի լեռնանցք 13,3
Կապան-1 10,1
Սիսիան 10,1
Հրազդան 7,8
Եղեգնաձոր 7,8
Գորիս 7,8 70,2
Ամասիա 7,8
Արեգ 7,8
Ապարան 7,8
Նոյեմբերյան 7,8
Բերդ 7,8
Վեդի 7,8
Մեղրի 6,2
Ջերմուկ 6,2 59,2
Չափիչ սարքավորումներ 3,6
Ընդամենը 133,0 ».
դ) N 1 հավելվածում`
«(5 ռադիոկայան)» բառերը փոխարինել «(7 ռադիոկայան)» բառերով,
«(4 ռադիոկայան)» բառերը փոխարինել «(8 ռադիոկայան)» բառերով,
հանել «III փուլը (8 ռադիոկայան)` իրագործվում է նույն ժամանակացույցով ֆինանսավորման օրվանից» բառերը.
ե) N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի
Մեկ ռադիոկայանի սարքավորումների արժեքը (հազ. դրամ)
Պահուստային լրակազմով համալրված ռադիոհաղորդակների արժեքը՝ ԱԱՀ-ով (ըստ հզորությունների)`
1000 Վտ՝ 8400
500 Վտ՝ 5600
250 Վտ՝ 3500
50 Վտ՝ 2100
Ալեհավաքների արժեքը՝ ԱԱՀ-ով (ըստ հզորությունների)՝
1000 Վտ՝ 1050
500 Վտ՝ 600
250 Վտ՝ 420
50 Վտ՝ 200
Յուրաքանչյուր ռադիոկայանի համար անհրաժեշտ լրացուցիչ սարքավորումների և տեղակայման աշխատանքների արժեքը (հազ. դրամ)՝
մալուխ՝ 50 Օհմ (միջին երկարությունը՝ 120մ)` 1400
մոնտաժային-կարգավորման աշխատանքներ` 500
նախագծային-հետազոտողական աշխատանքներ` 150
կապուղու հատկացում` 1200
ընդամենը` 3250
ընդամենը՝ ԱԱՀ-ով` 3900
Բոլոր ռադիոկայանների համար անհրաժեշտ սարքավորումների արժեքը (հազ. դրամ)`
չափիչ սարքավորումներ՝ 3000
ընդամենը` 3000
ընդամենը՝ ԱԱՀ-ով` 3600
Մեկ ռադիոկայանի արժեքը որոշելու համար անհրաժեշտ է հաղորդակի և անտենայի արժեքին գումարել լրացուցիչ սարքավորումների արժեքը:
Գները վերցված են 2002 թվականի դրությամբ։ Հաշվի են առնված առկա պայմանագրային և գործող շուկայական գները»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. հունիսի 27
Երևան