Հոդված 1.02. -ին համապատասխան, առաջին տրանշի հատկացումը կատարվում է այն դեպքում, երբ, սահմանված Հատկացման ամսաթվից 5 (հինգ) աշխատանքային օր առաջ, Բանկն ստանում է ձևով և բովանդակությամբ իր պահանջներին բավարարող հետևյալ փաստաթղթերն ու հաստատումները.
Հոդված 1.02-ին համապատասխան, առաջին տրանշի հատկացումը կատարվում է այն դեպքում, երբ, սահմանված Հատկացման ամսաթվից 5 (հինգ) աշխատանքային օր առաջ, Բանկն ստանում է ձևով և բովանդակությամբ իր պահանջներին բավարարող հետևյալ փաստաթղթերն ու հաստատումները.
(ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրամադրված` անգլերեն լեզվով կազմված իրավական եզրակացություն Վարկառուի կողմից սույն Պայմանագրի պահանջները պատշաճ կերպով կատարելու և դրա կատարման ենթակա լինելու և պարտադիր բնույթ ունենալու վերաբերյալ: Նման իրավական եզրակացությունը պետք է հիմնավորված լինի կամ դրան կից պետք է ներկայացվեն Վարկառուի` սույն Պայմանագիրը կնքելու լիազորությունը հաստատող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան սույն Պայմանագրի պատշաճ վավերացումը հաստատող փաստաթղթերը,
(բ) անգլերեն լեզվով կազմված հաստատում առ այն, որ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի սույն Պայմանագիրը Վարկառուի կողմից և անունից ստորագրելու համար համապատասխան լիազորությամբ օժտված լինելու մասին.
(գ) հաստատում, որ Վարկառուն օժտված է սույն Պայմանագրի և Ծրագրի իրականացմանն առնչվող բոլոր անհրաժեշտ լիազորություններով,
(դ) ծառայության գործակալի կողմից իր նշանակման վերաբերյալ հաստատումը,
(ե) հաստատում առ այն, որ Շահագործողը, եթե այլ բան համաձայնեցված չէ Բանկի, ՎԶԵԲ-ի և Հանձնաժողովի (կամ, համապատասխանաբար, այլ համաֆինանսավորողների) հետ, վարձել է, կվարձի կամ օգտվում է կամ կօգտվի այնպիսի խորհրդատուների ծառայություններից, որոնց որակավորումը, մասնագիտական փորձը և տեխնիկական առաջադրանքները համապատասխանում են Բանկի պահանջներին՝ ներառյալ այն աշխատողները և/կամ խորհրդատուները, ովքեր աջակցություն են տրամադրում ծրագրի իրականացմանը,
(զ) հաստատում, որ եթե այլ բան համաձայնեցված չէ Բանկի հետ, Շահագործողը ստեղծում է Ծրագրի իրականացման խմբին համարժեք գրասենյակ համապատասխան միջոցներով և որակավորված անձնակազմով` Բանկի համար ընդունելի տեխնիկական առաջադրանքի շրջանակներում:
(է) Բանկի կողմից սահմանված կամ վերոբերյալ պարբերություն (ա)-ով նախատեսված իրավական եզրակացությունում նշված արժութային հսկողությանն առնչվող ցանկացած համաձայնությունները, որոնք Վարկառուին անհրաժեշտ են հատկացումներն ստանալու, Փոխառությունը հետ վճարելու, տոկոսները վճարելու և սույն Պայմանագրով նախատեսված այլ վճարումները կատարելու համար, պատշաճ կերպով ստացվել են, վավեր են և ենթակա են կատարման,
(ը) գնահատման վարձավճարի ամբողջական կատարման հաստատումը` Հոդված 1.08-ին համապատասխան,
(թ) հաստատում, որ ՎԶԵԲ վարկային փաստաթղթերը, ԵՄ ֆինանսավորման համաձայնագիրը և իրականացման համաձայնագիրը պատշաճ կերպով իրականացվել և առաքվել են, և դրանց ուժի մեջ մտնելուն նախորդող բոլոր պայմանները կատարվել են կամ մերժվել են, և որ Վարկառուն իրավասու է մասհանումներ կատարել սույնով:
(ժ) Շահագործողի իրավաբանական տնօրինության կողմից տրամադրված անգլերեն լեզվով իրավաբանական կարծիք` հաստատելով այն, որ Ծրագրի համաձայնագիրը պատշաճ կերպով լիազորված է, կնքված և առաքված Շահագործողի անունից, և կազմում է Շահագործողի օրինական և պարտադիր պարտավորությունները, որոնք կիրարկելի են դրա պայմաններին համապատասխան:
(ի) անգլերեն լեզվով հաստատում, որ ստորագրող կողմերը լիազորված են ստորագրել Ծրագրի համաձայնագիրը Շահագործողի կողմից և անունից:
1.04Բ. Երկրորդ տրանշը
Առանց հակասելու այն պայմաններին, որոնք իբրև նախադեպ պահանջվում են Հոդված 1.04Գ-ով (Բոլոր տրանշները) սահմանված բոլոր տրանշների առնչությամբ, Հոդված 1.02-ի համաձայն երկրորդ տրանշի հատկացումը նախապայմանավորվում է Բանկի կողմից վերջինիս ձևով և բովանդակությամբ բավարարող ծանուցման ստացմամբ, Հատկացման սահմանված ամսաթվից առաջ 5-րդ (հինգերորդ) Աշխատանքային օրը կամ դրանից առաջ, հաստատում, որ ցանկացած անհրաժեշտ ապահովագրական վկայագրերը (պոլիսներ) ձեռք են բերվել Հոդված 6.05-ին համապատասխան:
1.04Գ Բոլոր տրանշները