Հոդված 10.01. -ը չպետք է սահմանափակի Բանկի` Փոխառության համար կանխավճար պահանջելու օրենքով սահմանված ցանկացած այլ իրավունքը:
Հոդված 10.01-ը չպետք է սահմանափակի Բանկի` Փոխառության համար կանխավճար պահանջելու օրենքով սահմանված ցանկացած այլ իրավունքը:
10.03 Փոխհատուցումը
10.03Ա Հաստատագրված տոկոսադրույքով տրանշներ
Հաստատագրված տոկոսադրույքով տրանշի առնչությամբ՝ Հոդված 10.01-ի ներքո պահանջի դեպքում, Վարկառուն Բանկին վճարում է պահանջվող գումարը` կանխավճարման ենթակա հիմնական գումարի ցանկացած մասի դիմաց Կանխավճարի փոխհատուցման հետ միասին: Նման Կանխավճարի փոխհատուցման կուտակումն սկսվում է Բանկի պահանջագրում սահմանված վճարման ամսաթվից և հաշվարկվում է այն հիմքով, որ կանխավճարը կատարվում է սահմանված ամսաթվին:
10.03Բ Լողացող տոկոսադրույքով տրանշներ
Լողացող տոկոսադրույքով տրանշի առնչությամբ՝ Հոդված 10.01-ի ներքո պահանջի դեպքում, Վարկառուն Բանկին վճարում է պահանջվող գումարը ընթացիկ արժեքի 0.15%-ին (տասնհինգ բազիսային կետ) համարժեք գումարի հետ միասին, որը տարեկան կտրվածքով հաշվարկվում և կուտակվում է վճարման ենթակա գումարի վրա, որը պետք է նախապես վճարվի նույն կերպ, ինչ այն տոկոսը, որը կհաշվարկվեր և կկուտակվեր, եթե այդ գումարը տրանշի մարման ժամանակացույցին համապատասխան մնար չմարված մինչև Մարման ամսաթիվը:
Արժեքը հաշվարկվում է Վերաբաշխման դրույքաչափին հավասար զեղչված դրույքաչափով, որը կիրառվում է յուրաքանչյուր համապատասխան Վճարման ամսաթվին:
10.03Գ Ընդհանուր դրույթներ