Անցնել բովանդակությանը

Հոդված 10.03. -ի համաձայն, Վարկառուի կողմից վճարման ենթակա գումարները վճարվում են Բանկի պահանջագրում սահմանված կանխավճարի ամսաթվին:

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 10.03-ի համաձայն, Վարկառուի կողմից վճարման ենթակա գումարները վճարվում են Բանկի պահանջագրում սահմանված կանխավճարի ամսաթվին:

10.04 Իրավունքից հրաժարման բացառումը

Բանկի կողմից իր որևէ իրավունքի կամ պաշտպանության միջոցի իրականացման ձախողումը, հետաձգումը կամ դրանց մասնակի կամ առանձին կատարումը` համաձայն սույն Պայմանագրի չի համարվում նման իրավունքներից կամ պաշտպանության միջոցներից հրաժարում: Սույն Պայմանագրում նախատեսված իրավունքներն ու պաշտպանության միջոցները փոխլրացնող բնույթ են կրում և չեն բացառում որևէ համապատասխան օրենքով նախատեսված այլ իրավունքներն ու պաշտպանության միջոցները:

ՀՈԴՎԱԾ 11

Օրենք և իրավասություն, այլ

11.01 Կարգավորող օրենքը

Սույն Պայմանագիրը և դրանից բխող կամ դրա հետ կապված ոչ պայմանագրային պարտավորությունները կարգավորվում են Անգլիայի և Ուելսի օրենքներով:

11.02 Իրավասությունը

Սույն Պայմանագրի կողմերը սույնով համաձայնում են, որ սույն Պայմանագրին առնչվող բոլոր վեճերը ներկայացվում են Եվրոպական համայնքների Արդարադատության դատարանին (այսուհետ` «Դատարան») և կողմերը սույնով ենթարկվում են Դատարանի իրավասությանը:

Սույն Պայմանագրի կողմերը սույնով հրաժարվում են իրենց ցանկացած անձեռնմխելիությունից, որ կարող են ունենալ, կամ Դատարանի իրավասությունը վիճարկելու իրավունքից: Դատարանի որոշումը` համաձայն սույն Հոդվածի, վերջնական է և կողմերից յուրաքանչյուրի համար պարտադիր` առանց սահմանափակումների ու վերապահումների:

11.03 Գործունեության վայրը

Սույն Պայմանագրի համաձայն գործունեության վայրը լինելու է Բանկի նստավայրը, եթե չկա այլ հստակ գրավոր պայմանավորվածություն Բանկի հետ:

11.04 Վճարման ենթակա գումարների վերաբերյալ տվյալները

Սույն Պայմանագրից բխող ցանկացած իրավական գործողության ժամանակ Բանկի սերտիֆիկատը` կապված սույն Պայմանագրի ներքո Բանկին վճարման ենթակա որևէ գումարի կամ տոկոսի հետ, ակնհայտ սխալի բացակայության դեպքում անմիջապես կփաստի նման տոկոսի կամ գումարի մասին:

11.05 Երրորդ կողմերի իրավունքները

Անձը, որը չի հանդիսանում սույն Պայմանագրի կողմ, չի կարող կատարել դրա պայմանները կամ օգտվել դրանցից` Պայմանագրերի մասին (Երրորդ կողմերի իրավունքները) 1999 թվականի ակտի համաձայն, ինչպես նաև չի պահանջվում որևէ երրորդ կողմի համաձայնությունը սույն Պայմանագում ցանկացած փոփոխություն կատարելու (ներառյալ որևէ պարտավորությունից ազատումը կամ դրա նվազեցումը) կամ այն դադարեցման դեպքերում:

11.06 Ամբողջական համաձայնագիր

Սույն Պայմանագիրը հանդիսանում է Բանկի և Վարկառուի միջև ներքո Վարկի տրամադրման վերաբերյալ ամբողջական համաձայնագիրը և իրենով փոխարինում է նույն հարցի շուրջ ցանկացած այլ, կայացած կամ ենթադրյալ, նախորդ համաձայնություն:

11.07 Անվավերությունը

Եթե որևէ պահի սույն Պայմանագրի որևէ պայման համարվում կամ դառնում է անօրինական, անվավեր կամ որևէ իմաստով անպարտադիր, կամ սույն Պայմանագիրը որևէ իմաստով համարվում կամ դառնում է ուժը կորցրած` համաձայն որևէ իրավական համակարգում գործող օրենքների, այդպիսի անօրինականությունը, անվավերությունը, անպարտադրելիությունը կամ ուժը կորցրած լինելը չեն կարող կասկածի տակ դնել`

(ա) այդ իրավական համակարգում սույն Պայմանագրի որևէ այլ պայմանի օրինականությունը, վավերությունը և պարտադրելիությունը, կամ այդ իրավական համակարգում որևէ այլ իմաստով սույն Պայմանագրի ուժի մեջ լինելը, կամ

(բ) իրավական այլ համակարգերում սույն Պայմանագրի այդ կամ որևէ այլ պայմանի օրինականությունը, վավերությունը և պարտադրելիությունը կամ այդ այլ իրավական համակարգերում գործող օրենքների համաձայն սույն Պայմանագրի ուժի մեջ լինելը:

11.08 Փոփոխություններ

Սույն Պայմանագրում փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որը պետք է հաստատգրվի առանձին արձանագրությամբ (Փոփոխությունների արձանագրություն): Այդպիսի արձանագրությունը ուժի մեջ է մտնում Բանկի կողմից՝ ՀՀ Արդարադատության նախարարության անգլերեն լեզվով իրավական կարծիքի ընդունումից հետո, որը վերբերում է Վարկառուի կողմից Փոփոխությունների արձանագրության պատշաճ իրականացմանը և վերջինիս վավերությանը, կիրառելիությանը և պարտադիր բնույթին: Նման իրավական եզրակացությունը պետք է ուղեկցվի բոլոր համապատասխան փաստաթղթերով, որոնք վկայում են Վարկառուի իրավունքի մասին մտնել նման Փոփոխությունների արձանագրության մեջ, ինչպես նաև նման Փոփոխությունների արձանագրության պատշաճ վավերացման ապացույցով՝ համաձայն ՀՀ գործող օրենքների:

Ցանկացած Փոփոխություն արձանագրությունը չպետք է ուժի մեջ է մտնի մինչեւ Բանկը Վարկառուին չուղարկի նամակ, որով հաստատում է վերոնշյալ ապացույցների ընդունումը և տրամադրում է ամսաթիվ, երբ համապատասխան Փոփոխությունների արձանագրությունը ուժի մեջ է մտնում և այդ նամակը պետք է անհերքելի ապացույց հանդիսանա , որ համապատասխան Փոփոխությունների արձանագրությունը ուժի մեջ է մտել:

Կասկածներից զերծ մնալու նպատակով , մինչ նման նամակի հրապարակումը բանկի կողմից, ոչ Վարկառուն և ոչ Բանկը չպետք է որևէ պահանջներ կամ որևէ պատասխանատվություն ունենան միմյանց նկատմամբ համապատասխան Փոփոխությունների արձանագրության ներքո կամ վերաբերյալ:

11.09 Կրկնօրինակները

Սույն պայմանագիրը կարող է կնքվել որևէ թվով կրկնօրինակներով, որոնցից բոլորը միասին վերցրած կազմում են հար և նույն փաստաթուղթը: Յուրաքանչյուր կրկնօրինակը բնօրինակ է, սակայն բոլոր կրկնօրինակները միասին կազմում են հար և նույն փաստաթուղթը:

ՀՈԴՎԱԾ 12

Եզրափակիչ դրույթներ

12.01 Յուրաքանչյուր կողմին ներկայացվող ծանուցումները

Սույն Պայմանագրի ներքո յուրաքանչյուր կողմին հասցեագրված ծանուցումները և այլ հաղորդագրությունները ուղարկվում են ներքոնշյալ հասցեով կամ ֆաքսի համարներով, կամ այլ հասցեով կամ ֆաքսի համարով, որոնց կողմերը նախապես ծանուցել են միմյանց.

Բանկի կողմից Ուղղված` Օps B

Կոնրադ Ադենաուեր բուլվար 100, L-2950, Լյուքսեմբուրգ

Ֆաքս` (+352) 4379 47495

Վարկառուի կողմից Ուղղված` ՀՀ ֆինանսների նախարարություն

Երևան 0010, Մելիք-Ադամյան 1

Ֆաքս` +374 60 700 358

12.02 Ծանուցման ձևը

Սույն Պայմանագրի համաձայն ցանկացած ծանուցում կամ հաղորդություն պետք է լինի գրավոր:

Ծանուցումները և այլ հաղորդագրությունները, որոնց համար սույն Պայմանագրով սահմանված են ժամկետներ կամ որոնցով սահմանված են հասցեատերերի համար պարտադիր ժամկետներ, կարող են հանձնվել առձեռն, պատվիրված նամակով կամ ֆաքսով: Նման ծանուցումները և հաղորդագրությունները համարվում են ստացված մյուս Կողմի կողմից առաքման օրը առձեռն կամ պատվիրված նամակով հանձնելու դեպքում, կամ փոխանցման ստացականով' ֆաքսի դեպքում:

Այլ ծանուցումները կամ հաղորդագրությունները կարող են ուղարկվել առձեռն, պատվիրված նամակով կամ ֆաքսով կամ, կողմերի միջև կայացած գրավոր համաձայնությամբ, էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային կապի այլ միջոցով:

Չխախտելով վերը նշված պարբերությունների համաձայն ֆաքսով ուղարկված որևէ ծանուցման վավերությունը` ֆաքսով ուղարկված ցանկացած ծանուցման պատճենը համապատասխան կողմին ուղարկվում է նաև նամակով` ամենաուշը հաջորդ աշխատանքային օրը:

Վարկառուի կողմից սույն Պայմանագրի ցանկացած դրույթի համաձայն տրված ծանուցումները, Բանկի պահանջի դեպքում, ներկայացվում են Բանկ այն բավարար փաստերի հետ մեկտեղ, որոնցով հավաստվում են Վարկառուի անունից ծանուցումը ստորագրելու լիազորությամբ օժտված անձի կամ անձանց իրավասությունը, ինչպես նաև այդ անձի կամ անձանց ստորագրության վավեր նմուշները:

12.03 Կողմերի փոփոխությունը

Վարկառուն չի կարող սույն Պայմանագրի ներքո իր իրավունքներից կամ պարտավորություններից որևէ մեկը հանձնել կամ փոխանցել առանց Բանկի կողմից նախապես ստացված գրավոր համաձայնության:

Բանկը կարող է սույն Պայմանագրի ներքո իր իրավունքները կամ արտոնությունները կամ դրանց մի մասը հանձնել կամ փոխանցել (պարտքի նկատմամբ իրավունքի փոխանցման ենթամասնակցության կամ որևէ այլ ձևով) իր իրավունքները կամ արտոնությունները կամ դրանց մի մասը:

12.04 Լեզուն

Վարկառուի կողմից Բանկին տրամադրվող, կամ Վակառուի կողմից այլ կազմակերպություններից, այդ թվում, առանց սահմանափակման, Շահագործողից, Բանկին տրամադրելու նպատակով ձեռք բերվող բոլոր փատաթղթերի ու ամբողջ տեղեկատվության լեզուն անգլերենն է:

12.05 Պայմանագիրը գործողության մեջ մտնելը

Սույն Պայմանագիրը ուժի մեջ է մտնում միմիայն այն բանից հետո, երբ Բանկի կողմից ստացվում է Բանկի համար ընդունելի ձևով և էությամբ սույն Պայմանագրի 1.04 Ա(ա) կետով պահանջվող ապացույցը:

Սույն Պայմանագիրը ուժի մեջ չի մտնում, մինչև Բանկը Վարկառուին չուղարկի վերը նշված պայմանների կատարումը հավաստող նամակ, ինչպես նաև ծանուցում այն ամսաթվի մասին, երբ սույն Պայմանագիրը գործողության մեջ է մտնում (այսուհետ` «Գործողության մեջ մտնելու ամսաթիվ»), և այդ նամակը սպառիչ ապացույց է, որ սույն Պայմանագիրը գործողության մեջ է մտնում:

Կասկածելի դեպքերից խուսափելու համար, մինչև Բանկի կողմից նշված նամակի առաքման պահը ոչ Վարկառուն և ոչ էլ Բանկը չեն կարող որևէ պահանջ ունենալ միմյանց նկատմամբ, կամ որևէ պատասխանատվություն կրել սույն Պայմանագրի ներքո կամ դրա հետ կապված:

12.06 Դեկլարատիվ դրույթներ, առդիրներ և հավելվածներ

Դեկլարատիվ դրույթները և ներքոնշյալ Առդիրները սույն Պայմանագրի բաղկացուցիչ մասն են.

Առդիր Ա Տեխնիկական նկարագրությունը և հաշվետվությունը

Առդիր Բ LIBOR-ի սահմանումը

Առդիր Գ Վարկառուի կողմից ներկայացվող ձևաթղթերը

Առդիր Դ Վարկառուի կողմից ներկայացվող հավաստագիրը

Սույնին կցված է հետևյալ Հավելվածը.

Հավելված I Ստորագրող կողմի լիազորությունը

Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ սույն Պայմանագրի կողմերը ապահովել են սույն Պայմանագրի կազմումը չորս բնօրինակով՝ անգլերենով, և համապատասխանաբար ապահովել են, որ [Վարկառուի տվյալները] և [Բանկի տվյալները] իրենց անունից ստորագրեն սույն Պայմանագրի յուրաքանչյուր էջին:

Կատարված է [ենթակա է հաստատման], սույն [ենթակա է հաստատման] 2014

Հայաստանի Հանրապետության

կողմից և անունից

Գագիկ Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարար ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ

կողմից և անունից

[անուն]

[պաշտոն]

Առդիր Ա

Ա.1. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Նպատակը, տեղադրությունը

Վարկի միջոցները պետք է օգտագործվեն Երևանի ընտրված տարածքների ջրամատակարարման վերականգնման նպատակով: Ներդրումները հիմնված են «Երևան ջուր» ՓԲԸ-ի ներդրումների առաջնահերթության ծրագրի (“PIP”) վրա, որը միտված է ջրային ցանցի վերականգնմանը, ջրամուղ պոմպերի, անհատական միացումների և ջրաչափերի փոխարինմանը (սեփական տներ): Սա հնարավորություն կընձեռի ընկերությանը նվազեցնել տեխնիկական և առևտրային ջրային կորուստները, բարելավել ջրի հասանելիությունը և նվազեցնել էներգիայի ծախսումը: PIP-ը հիմնված է «Երևան ջուր» ՓԲԸ-ի կողմից մշակված երկարաժամկետ ներդրումների ծրագրի վրա:

Նկարագրություն

Ջրաբաշխիչ ցանցի վերականգնում

Անհատական տների կապի փոխարինում-35.000

30 Ջրամուղ պոմպերի փոխարինում

Օրացույց

Ակնկալվում է աշխատանքները մեկնարկել 2015 թվականի մարտի 1-ին և ավարտել 2018 թվականի մարտի 1-ին:

Ա.2. ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԿԻՆ ՈՒՂԱՐԿՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Տեղեկատվության փոխանցումը. պատասխանատու անձի նշումը

Ներքո տեղեկատվությունը պետք է Բանկին ուղարկվի հետևյալ անձի պատասխանատվությամբ`

Ընկերություն «Երևան ջուր»

Կոնտակտային անձնավորություն Գոռ Գրիգորյան

Պաշտոն Գլխավոր տնօրեն

Գործառույթ / ստորաբաժանում

Հասցե ՀՀ, ք. Երևան, 0025, Աբովյան 66ա փողոց,

Հեռախոս 34 10 569 394

Ֆաքս 34 77 455 444

Էլեկտրոնային փոստ Gor.grigoryan@yerevandjur.am

Վերոնշյալ կոնտակտային անձնավորություն(ներ)ը պատասխանատու է (են) տվյալ պահին:

Վարկառուն պարտավոր է ԵՆԲ-ին անհապաղ տեղյակ պահել ցանկացած փոփոխության դեպքում:

2. Տեղեկատվություն հատուկ հարցերի վերաբերյալ

Վարկառուն պարտավոր է Բանկին տրամադրել հետևյալ տեղեկատվությունը` ամենաուշը ստորև նշված վերջնաժամկետում:

Փաստաթուղթ / տեղեկատվություն Վերջնաժամկետ

3. Տեղեկատվություն ծրագրի իրականացման վերաբերյալ

Վարկառուն պետք է երաշխավորի, որ Շահագործողը Վարկառուին է տրամադրում և Վարկառուն Բանկին է տրամադրում ծրագրի առաջընթացի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը իրականացման ընթացքում ամենուշը ստորև նշված վերջնաժամկետում:

Փաստաթուղթ / տեղեկատվություն Վերջնաժամկետ Հաշվետվությունների հաճախականություն

Ծրագրի առաջընթացի հաշվետվություն

Տեխնիկական նկարագրության համառոտ թարմացում, բացատրելով սկզբնական ծավալների նշանակալի փոփոխությունների պատճառները,

Հիմնական ծրագրի բաղադրիչներից յուրաքանչյուրի ավարտաժամկետի թարմացում, բացատրել հնարավոր հետաձգումների պատճառները,

Ծրագրի արժեքի թարմացում, բացատրելով սկզբնական բյուջեով սահմանված արժեքի նկատմամբ հնարավոր ծախսային ավելացումների պատճառները,

Շրջակա միջավայրի վրա ներգործություն առաջ բերած ցանկացած հիմնախնդրի նկարագրություն,

Գնումների իրականացման ընթացակարգերի թարմացում,

Ծրագրի պահանջարկին կամ կիրարկմանն առնչվող թարմացումներ և մեկնաբանություններ,

Ընկերության կատարողականի թարմացում DSCR-ի, հավաքագրման դրույքաչափի և չհաշվառված ջրի շրջանակներում,

Սակագների և արժեքի վերականգնման վերաբերյալ թարմացում,

Որևէ նշանակալի խնդիր, որ առաջ է եկել կամ ցանկացած զգալի ռիսկ, որը կարող է բացասաբար ներազդել ծրագրի արդյունավետության վրա,

Ծրագրին առնչվող ցանկացած իրավական գործողություն, որը կարող է շարունակական լինել: Մարտ Տարեկան կտրվածքով

4.Տեղեկատվություն աշխատանքների ավարտի և գործարկման առաջին տարվա վերաբերյալ

Վարկառուն պետք է երաշխավորի, որ Շահագործողը Վարկառուին է տրամադրում և Վարկառուն Բանկին է տրամադրում ծրագրի ավարտման և գործարկման սկզբի վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը ամենաուշը ստորև նշված վերջնաժամկետում:

Փաստաթուղթ / տեղեկատվություն Բանկին ծանուցելու ամսաթիվը

Ծրագրի ավարտի վերաբերյալ հաշվետվություն, ներառելով`

Ավարտի պահին ծրագրի տեխնիկական նկարագրության համառոտ նկարագրություն, բացատրելով որևէ նշանակալի փոփոխության պատճառները,

Հիմնական ծրագրի բաղադրիչներից յուրաքանչյուրի ավարտաժամկետի նշումը, բացատրելով հնարավոր հետաձգումների պատճառները,

Ծրագրի վերջնական արժեքի նշումը, բացատրելով սկզբնական բյուջեով սահմանված արժեքի նկատմամբ հնարավոր ծախսային ավելացումների պատճառները,

Ծրագրի իրականացման արդյունքում ի հայտ եկած նոր աշխատատեղերի թվի նշումը, այդ թվում ծրագրի իրականացման ընթացքում առաջացած և մշտական աշխատատեղերը,

Շրջակա միջավայրի վրա ներգործություն առաջ բերած ցանկացած հիմնախնդրի նկարագրություն,

Գնումների իրականացման ընթացակարգերի թարմացում,

Ծրագրի պահանջարկին կամ կիրարկմանն առնչվող թարմացումներ և մեկնաբանություններ,

Որևէ նշանակալի խնդիր, որ առաջ է եկել կամ ցանկացած զգալի ռիսկ, որը կարող է բացասաբար ներազդել ծրագրի արդյունավետության վրա,

Ծրագրին առնչվող ցանկացած իրավական գործողություն, որը կարող է շարունակական լինել,

Ծրագրի ցուցանիշների համար փաստացի արժեքների թարմացում` Բանկի Արդյունքների չափագրման (ԱՉ) աղյուսակում ներառելու համար.

կառուցված կամ վերանորոգված խողովակների երկարությունը կիլոմետրերով,

իրականացված տնային կապերի քանակը,

փոխարինված/տեղադրված պոմպերի քանակը,

սպասարկված հավելյալ տնային տնտեսություններ,

սպասարկված հավելյալ առևտրային և արդյունաբերական հաճախորդներ,

չհաշվառված ջրի նվազեցում M3 վճարված/M3` բաշխված տոկոսներով,

բարելավված հասանելիություն, բարելավված ջրային աղբյուր ունեցող բնակչության տոկոսային հարաբերակցություն: 30.06.2020

5.Ծրագրի կատարման հաշվետվությունից 3 տարի հետո պահանջվող տեղեկատվություն (միայն ԵՄ-ից դուրս)

Վարկառուն պետք է երաշխավորի, որ Շահագործողը Վարկառուին է տրամադրում և Վարկառուն Բանկին է տրամադրում ծրագրի կատարման հաշվետվությունից 3 տարի հետո հետևյալ տեղեկատվությունը ամենաուշը ստորև նշված վերջնաժամկետում:

Փաստաթուղթ / տեղեկատվություն Բանկին ծանուցելու ամսաթիվը

Ծրագրի ավարտի վերաբերյալ հաշվետվություն, ներառելով`

- Ծրագրի ցուցանիշների համար փաստացի արժեքների թարմացում` Բանկի Արդյունքների չափագրման (ԱՉ) աղյուսակում ներառելու համար.

- կառուցված կամ վերանորոգված խողովակների երկարությունը կիլոմետրերով,

- իրականացված տնային կապերի քանակը,

- փոխարինված/տեղադրված պոմպերի քանակը,

- սպասարկված հավելյալ տնային տնտեսություններ,

- սպասարկված հավելյալ առևտրային և արդյունաբերական հաճախորդներ,

- չհաշվառված ջրի նվազեցում M3 վճարված/M3` բաշխված տոկոսներով,

- բարելավված հասանելիություն, բարելավված ջրային աղբյուր ունեցող բնակչության տոկոսային հարաբերակցություն: 30.06.2023

Հաշվետվությունների լեզուն Անգլերեն

Առդիր Բ

LIBOR-ի սահմանումները

Ա. LIBOR

«LIBOR» նշանակում է (ԱՄՆ դոլարով արտահայտված)

(ա) մեկ ամսից ավելի քիչ համապատասխան ժամանակահատվածի համար՝ մեկ ամիս ժամկետով ---------- տոկոսադրույք,

(բ) մեկ կամ ավելի ամիսների համապատասխան ժամանակահատված, որի համար համապատասխան տոկոսադրույքը (Screen Rate) հասանելի է, կիրառելի Screen Rate համապատասխան ամիսների քանակի ժամկետի համար,

(գ) մեկից ավելի ամիսներ, որոնց համար Screen Rate-ը հասանելի չէ, որը ստացվել է գծային միջարկման արդյունքում` հղում կատարելով երկու Screen Rate-երին, որոնցից մեկը կիրառելի է հաջորդ ավելի կարճ, իսկ մյուսը' հաջորդ ավելի երկար ժամանակահատվածի համար, քան համապատասխան ժամանակահատվածի տևողությունը, (այն ժամանակահատվածը, որի ընթացքում հաշվարկվում է տոկոսադրույքը կամ որից միջարկվել են տոկոսադրույքները՝ «Ներկայացուցչական Ժամանակահատված»):

Վերոնշյալ (բ) և (գ) պարբերությունների նպատակով «հասանելի» նշանակում է այն դրույքաչափերը, որոնք հաշվարկվում են ICE Benchmark Administration Limited հանձնաժողովի կողմից : Screen Rate նշանակում է ԱՄՆ դոլարով արտահայտված ավանդների համար տոկոսադրույք, որը սահմանված է ICE Benchmark Administration Limited հանձնաժողովի կողմից և հրապարակված ֆինանսական լրատվական միջոցների կողմից Լոնդոնի ժամանակով ժ. 11.00-ին կամ Բանկի համար ընդունելի ավելի ուշ ժամի, համապատասխան ժամանակահատվածի առաջին օրվանը նախորդող 2 (երկու) Լոնդոնի աշխատանքային օրվա ընթացքում («Թարմացման ամսաթիվ»):

Բանկի համար ընդունելի որևէ ֆինանսական լրատվական միջոցների կողմից Screen Rate-ը չհրապարակելու դեպքում, Բանկն իր կողմից ընտրված' Լոնդոնի միջբանկային շուկայում գործող չորս հիմնական բանկերի Լոնդոնի գլխամասային գրասենյակներին կարող է խնդրել ներկայացնել իրենց հայտերը (քվոտաները) այն տոկոսադրույքի վերաբերյալ, որով դրանք առաջարկում են ԱՄՆ դոլարով ավանդներ, համեմատելի գումարով, Լոնդոնի ժամանակով ժ. 11.00-ի դրությամբ, Տոկոսադրույքի թարմացման ամսաթվին` Լոնդոնի միջբանկային

շուկայի առաջատար բանկերին Ներկայացուցչական ժամանակահատվածին հավասար ժամկետով: Առնվազն 2 (երկու) հայտի ներկայացման դեպքում, տվյալ դրույքաչափը կհամարվի հայտերի միջին թվաբանականը:

Եթե ներկայացվել են 2-ից (երկուսից) պակաս հայտեր, այդ դեպքում Բանկն իր կողմից ընտրված Նյու Յորք քաղաքի միջբանկային շուկայում գործող չորս հիմնական բանկերի Նյու Յորք քաղաքի գլխամասային գրասենյակներին կարող է խնդրել ներկայացնել իրենց հայտերը (քվոտաները) այն տոկոսադրույքի վերաբերյալ, որով դրանք առաջարկում են ԱՄՆ դոլարով ավանդներ, համեմատելի գումարով, Նյու Յորք քաղաքի ժամանակով ժ. 11.00-ի դրությամբ, Թարմացման ամսաթվից 2 (երկու) Նյու Յորքի աշխատանքային օր անց, եվրոպական շուկայում առաջատար բանկերին Ներկայացուցչական ժամանակահատվածին հավասար ժամկետով : Առնվազն 2 (երկու) հայտի ներկայացման դեպքում, տվյալ դրույքաչափը կհամարվի հայտերի միջին թվաբանականը:

Եթե վերոնշյալ կարգով հաշվարկված դրույքաչափը զրոյից ցածր է, ապա LIBOR-ը կհամարվի զրոյական:

Եթե վերոնշյալ կարգով դրույքաչափը չի հաշվարկվում, ապա LIBOR կհամարվի Բանկի կողմից սահմանված այն դրույքաչափը (արտահայտված որպես տարեկան տոկոսադրույք), որը կհանդիսանա Բանկի՝ համապատասխան տրանշի ֆինանսավորման ամբողջական ծախսը' հիմնվելով Բանկի կողմից այդ պահին ներքին կարգով գեներացված բազային դրույքաչափի կամ Բանկի կողմից այլընտրանքային եղանակով որոշված մեթոդով հաշվարկված դրույքաչափի վրա:

Բ. Ընդհանուր դրույթներ

Նախընթաց սահմանումների իմաստով`

(ա) «Լոնդոնի աշխատանքային օր» նշանակում է այն օրը, երբ բանկերը գործում են և բաց են Լոնդոնում, իսկ «Նյու Յորքի աշխատանքային օր» նշանակում է այն օրը, երբ բանկերը գործում են և բաց են Նյու Յորքում :

(բ) Սույն Առդիրում նշված հաշվարկների արդյունքում ստացված բոլոր տոկոսադրույքներն անհրաժեշտության դեպքում կկլորացվեն մինչև տոկոսադրույքի ամենամոտ մեկ հարյուրհազարականը` տասնորդական նիշերը 0.5-ով կլորացնելով:

(գ) Բանկը Վարկառուին անհապաղ տեղեկացնում է իր կողմից ստացված արժեգների (քվոտաների) մասին:

(դ) Եթե վերը նշված դրույթներից որևէ մեկը դադարի համապատասխանել ICE Benchmark Administration Limited հանձնաժողովի կողմից ընդունված դրույթներին LIBOR-ի առնչությմաբ, Բանկը, այդ մասին ծանուցելով Վարկառուին, կարող է փոփոխություններ կատարել այդ դրույթներում` ապահովելով դրանց համապատասխանությունը նշված դրույթներին:

Առդիր Գ

Վարկառուի կողմից ներկայացվող ձևաթղթերը

Գ.1 Հատկացման առաջարկի/Ընդունման ձևաթղթեր (Հոդվածներ 1.02Բ և 1.02Գ)

Ստացող` Հայաստանի Հանրապետություն

Ուղարկող` Եվրոպական ներդրումային բանկ

Ամսաթիվ`

Նյութ` Հատկացման/Ընդունման առաջարկ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված Երևանի ջրամատակարարման բարելավման ֆինանսական պայմանագրով («Ֆինանսական պայմանագիր»), թվագրված [ենթակա է հաստատման]

FI համարանիշ 82036 Serapis համարանիշ 20120316

________________________________________________________________________________

Հարգելի պարոնայք,

Հղում ենք կատարում Ֆինանսական պայմանագրին: Ֆինանսական պայմանագրում սահմանված տերմինները ունեն նույն նշանակությունը այս նամակում օգտագործվելիս:

Ի պատասխան Բանկի կողմից Հատկացման առաջարկ ներկայացնելու Ձեր խնդրանքի, համաձայն Ֆինանսական պայմանագրի Հոդված 1.02Բ-ի, սույնով առաջարկում ենք Ձեր համար հասանելի դրաձնել հետևյալ տրանշը.

(ա) Հատկացման ենթակա գումարը.

(բ) Սահմանված Հատկացման ամսաթիվը.

(գ) Բազային տոկոսադրույքը.

(դ) Տոկոսի վճարման պարբերականությունը.:

(ե) Վճարման ամսաթվերը.

(զ) Հիմնական գումարի փոխհատուցման պայմանները.

(է) Հիմնական գումարի փոխհատուցման առաջին և վերջին ամսաթվերը.

(ը) Մինչև Մարման ամսաթիվը կիրառման ենթակա Հաստատագրված տոկոսադրույքը կամ սպրեդը:

Տրանշը Ֆինանսական պայմանագրի դրույթների և պայմանների համաձայն հասանելի դարձնելու համար, Բանկը պետք է ստանա Հատկացման ընդունումը Ձեր անունից պատշաճ կերպով ստորագրված սույն Հատկացման առաջարկի օրինակի ձևով, հետևյալ ֆաքսով [__], ոչ ուշ քան Հատկացման ընդունման վերջնաժամկետը [ամսաթիվը], [ժամը] Լյուքսեմբուրգի ժամանակով:

Հատկացման ընդունմանը կից պետք է ներկայացվի (եթե նախկինում չի տրամադրվել).

(i) Բանկի այն հաշվեհամարը (համապատասխան ձևաչափով` տվյալ արժույթով հատկացման դեպքում), որին պետք է կատարվի Տրանշի հատկացումը, և

(ii) Վարկառուի անունից ստորագրելու լիազորությամբ օժտված անձի կամ անձանց իրավասության հաստատումը, ինչպես նաև այդ անձի կամ անձանց ստորագրության նմուշները:

Եթե այն չի ստացվում վերոնշյալ ժամանակին, ապա սույն փաստաթղթում պարունակվող առաջարկը համարվում է մերժված և ինքնաբերաբար կորցնում է ուժը:

Եթե Դուք ընդունում եք Տրանշը, ինչպես նկարագրված է Հատկացման առաջարկում, ապա կիրառվում են Ֆինանսական պայմանագրի բոլոր պայմաններն ու ժամկետները, մասնավորապես, Հոդված 1.04-ի դրույթները:

Հարգանքով`

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿ

Սույնով մենք ընդունում ենք վերաբերյալ Հատկացման առաջարկը`

_________________________________________

Հայաստանի Հանրապետության անունից և կողմից

[անունը]

[պաշտոնը]

Ամսաթիվ

Առդիր Դ

Վարկառուի կողմից ներկայացվող հավաստագրի ձևաթուղթ (Հոդված 1.04Բ)

Ստացող` Եվրոպական ներդրումային բանկ

Ուղարկող` Հայաստանի Հանրապետություն

Ամսաթիվ`

Նյութ` Եվրոպական ներդրումային բանկի միջև կնքված Երևանի ջրամատակարարման բարելավման ֆինանսական պայմանագիր («Ֆինանսական պայմանագիր»), թվագրված [ենթակա է հաստատման]

FI համարանիշ 82036 Serapis համարանիշ 20120316

________________________________________________________________________________

Հարգելի պարոնայք,

Ֆինանսական պայմանագրով սահմանված տերմինները, սույն նամակում գործածվելիս, ունեն նույն նշանակությունը:

Ֆինանսական պայմանագրի Հոդվածի 1.04 իրականացման նպատակով մենք սույնով վստահեցնում ենք Ձեզ հետևյալում`

(ա) Կանխավճարի որևէ դեպք առաջ չի եկել և չի շարունակվում մնալ չշտկված,

(բ) Ծրագրի որևէ ասպեկտում չի կատարվել որևէ էական փոփոխություն, որի վերաբերյալ մենք պարտավորված ենք տեղեկացնել համաձայն Հոդված 8.01-ի՝ բացառությամբ մեր կողմից նախկինում հաղորդված դեպքերի,

(գ) մեր տրամադրության տակ առկա են բավականաչափ միջոցներ' Առդիր Ա.1-ին համապատասխան սահմանված ժամկետներում Ծրագրի պատշաճ իրականացումն ու ավարտն ապահովելու համար,

(դ) որևէ դեպք կամ հանգամանք, որը հանդիսանում է կամ ժամանակի ընթացքում կարող է հանդիսանալ, կամ ծանուցման տրամադրում սույն Ֆինանսական պայմանագրի ներքո, չի հանդիսանում որևէ պարտավորության չկատարման դեպք կամ կանխավճարի դեպք, որը առաջացել է և շարունակվում է մնալ չշտկված կամ մերժված,

(ե) ոչ մի դատավարություն, արբիտրաժային և վարչական վարույթ կամ հետաքննություն առկա չէ կամ, մեր տեղեկություններով, չի սպառնում լինել կամ սկսվել որևէ դատարանում, արբիտրաժային մարմնում կամ գործակալությունում, որը հանգեցրել է, կամ, անբարենպաստ վճռի դեպքում, կարող է հանգեցնել էական անբարենպաստ փոփոխության, և որ մեր նկատմամբ առկա չէ որևէ չբավարարված դատական վճիռ կամ որոշում,

(զ) հավաստիացումները և երաշխիքները, որ Հոդված 6.07-ի ներքո մեր կողմից տրվում և կրկնվում են, բոլոր դեպքերում ճշմարիտ են, և

(է) որևէ Էական անբարենպաստ փոփոխություն չի առաջացել սույն Ֆինանսական պայմանագրի կնքման պահի դրության համեմատությամբ:

Հարգանքով,

Հայաստանի Հանրապետության կողմից և անունից

[անունը]

[պաշտոնը]

Ամսաթիվ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։