«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հուլիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2002 թվականի N 892-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 559 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների մասին» N 559 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
որոշմամբ հաստատված ծրագրում՝
ա) 1-ին բաժնի՝
չորրորդ պարբերությունում «ներկայացված են N 1 աղյուսակում» բառերը փոխարինել «ներկայացված են N 3 հավելվածում» բառերով.
ուժը կորցրած ճանաչել N 1 աղյուսակը.
բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 3 հավելվածով.
«Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի
Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի ընդունումից զրկված բնակավայրերն ըստ մարզերի եվ բնակչության թվի
Մարզի անվանումը Բնակավայրերի
թիվը Բնակչության
թիվը
Արագածոտն 3 3678
Շիրակ 2 3220
Լոռի 16 6141
Գեղարքունիք 8 3039
Վայոց ձոր 1 240
Սյունիք 27 5613
Ընդամենը 57 21931
».
բ) 2-րդ բաժնի՝
երկրորդ պարբերությունում «3» թիվը փոխարինել «2» թվով.
երրորդ պարբերությունում «ներկայացված են N 2 աղյուսակում» բառերը փոխարինել «ներկայացված են N 4 հավելվածում» բառերով.
ուժը կորցրած ճանաչել N 2 աղյուսակը.
բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 4 հավելվածով.
«Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի
Առաջին փուլով նախատեսված Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի հեռարձակումը 24 բնակավայրում կազմակերպելու համար իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները
Մարզի
անվանումը Բնակավայրի
անվանումը Բնակչության
մոտավոր
թիվը Միջոցառումները
Սյունիք Դավիթ-Բեկ 686
Արբանյակային ընդունմամբ
հեռուստակայանի կառուցում՝
հաղորդակ՝ 10 Վտ արբանյակային ալեհավաք՝ 1,8 մ թվային ընդունիչ հեռարձակումը PAL ստանդարտով
Ճակատեն 180
Գեղանուշ 198
Գոմարան
Շրվենանց 91
Ներքին
Խոտանան 89
Գեղի 294
Չայքենդ 80
Մուսալլամ 78
Անդոկավան 112
Կաթնառատ 40
Վահրավար 79
Կաղնուտ 96
Գեղարքու-
նիք
Ջաղացաձոր 121
Կալավան 196
Բարեպատ 202
Գեղամասար 216
Ջիվիխլու 220
Լոռի Պետրովկա 312
Գոգավան 117
Նորաշեն 2150
Ձորամուտ 536
Ապավեն 206
Արծնի 569
».
չորրորդ պարբերությունում «23» թիվը փոխարինել «33» թվով, իսկ «ներկայացված են N 3 աղյուսակում» բառերը՝ «ներկայացված են N 5 հավելվածում» բառերով.
բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 5 հավելվածով.
«Հավելված N 5
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի
Երկրորդ փուլով նախատեսված Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի հեռարձակումը 33 բնակավայրում կազմակերպելու համար իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները
Մարզի
անվանումը Բնակավայրի
անվանումը Բնակչու-
թյան մոտա-
վոր թիվը Միջոցառումները
Սյունիք Առաջաձոր 166 Եղվարդում Հայաստանի հանրային
հեռուստատեսության ծրագրի
հեռարձակում՝ 500 Վտ հզորությամբ
Արբանյակային ընդունմամբ հեռուստա-
կայանի կառուցում՝
հաղորդակ՝ 10 Վտ արբանյակային ալեհավաք՝ 1,8 մ թվային ընդունիչ հեռարձակումը PAL ստանդարտով
Եղեգ 121
Չափնի 86
Սևաքար 107
Ձորաստան 139
Ներքին
Գյոդակլու 52
Տեղ 2221
Արավուս 143
Արևիս 50
Սոֆլու 98
Մուցք 60
Գեղավանք 170
Աղբուլլաղ 177
Փիրլու
Լոռի Ծաղկաշատ 227
Թեղուտ 554
Ահնիձոր 297
Փամբակ 337
Քարաբերդ 189
Քարաձոր 400
Հալավար 122
Քիլիսա 35
Գյուլլուդարա 35
Հայդարլի 55
Վայոց ձոր Սերս 240
Արագածոտն Եղիպատրուշ 659
Վարդենիս 619
Փարպի 2400
Գեղարքունիք Սոթք 1558
Գեղաքար 178
Արեգունի 348
Շիրակ Սարապատ 149
Սառնաղբյուր 3071
».
ուժը կորցրած ճանաչել N 3 աղյուսակը.
ուժը կորցրած ճանաչել հինգերորդ պարբերությունը.
N 1 հավելվածում «16» թիվը փոխարինել «26» թվով, իսկ «III փուլ` (10 հեռուստակայան) իրագործվում է նույն ժամանակացույցով` դրա ֆինանսավորման օրվանից» բառերը հանել.
գ) 3-րդ բաժնի՝
երրորդ պարբերությունում «ներկայացված են N 4 աղյուսակում» բառերը փոխարինել «ներկայացված են N 6 հավելվածում» բառերով.
բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ N 6 հավելվածով.
«Հավելված N 6
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի
Արբանյակային 50 կայանի եվ Եղվարդում տեղադրվող նոր՝ 500 Վտ հզորությամբ հաղորդակի համար պահանջվող ներդրումները
(մլն դրամ)
Մարզի
անվանումը I փուլ II փուլ Ընդամենը
Սյունիք*) 55,3 34,6 89,9
Լոռի 26,0 43,3 69,3
Գեղարքունիք 21,7 13,0 34,7
Արագածոտն - 13,0 13,0
Շիրակ - 8,7 8,7
Վայոց ձոր - 4,3 4,3
ընդամենը՝ չափիչ
սարքեր 6,0 8,3 14,3
Ընդամենը 109,0 125,2 234,2
*) Այդ թվում՝ Եղվարդում նոր տեղադրվող 500 Վտ հզորությամբ հաղորդակի արժեքը` 13,5 մլն դրամ:
Արբանյակային մեկ կայանի կառուցման համար անհրաժեշտ ծախսերը ներկայացված են N 2 հավելվածում: Հարկ է նշել, որ ներդրումների առավել արդյունավետ օգտագործման համար նախընտրելի է միանվագ ֆինանսավորումը, ինչը հնարավորություն կտա անհրաժեշտ սարքավորումները ձեռք բերել մեծածախ ձևով՝ օգտվելով առևտրական զեղչերից:».
ուժը կորցրած ճանաչել N 4 աղյուսակը.
N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովող միջոցառումների ծրագրի
Մեկ արբանյակային հեռուստակայանի կառուցման ծախսերը (հազ. դրամ)
● արբանյակային ալեհավաք՝ 175.0
● արբանյակային ընդունիչ (թվային)՝ 150.0
● ձևափոխիչ՝ 18,0
● տեսահսկիչ (14//)՝ 116.0
● մալուխ (10 մ)՝ 18,0
● հաղորդակ (տրանզիստորային)՝ 10 Վտ 1400.0
● ալեհավաք՝ 230.0
● մալուխ (30 մ)՝ 175.0
● մետաղական հենարան՝ 165.0
● շինարարական և մոնտաժային աշխատանքներ՝ 171.0
● նախագծային - հետազոտական աշխատանքներ՝ 150.0
● կապուղու հատկացում՝ 840.0
● չափիչ սարքավորումներ՝ 990.0
ընդամենը 4598.0
_______________________________
Ընդամենը՝ ԱԱՀ-ով 5517.6
Ծանոթագրություններ։ 1. Գները վերցված են 2002 թվականի մայիս ամսվա դրությամբ: Հաշվի են առնված առկա պայմանագրային և գործող շուկայական գները:
2. Ծախսերը նախատեսված են «Հայաստանի հեռուստատեսային ցանց» փակ բաժնետիրական ընկերության կողմից աշխատանքներն իրականացվելու դեպքում:
3. Նախատեսված չեն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հատկացվելիք տարածքների հարդարման, նորոգման, ճանապարհների շինարարության աշխատանքների և էլեկտրահաղորդման գծերի կառուցման համար անհրաժեշտ ծախսերը:
4. Յուրաքանչյուր 5 կայանի համար նախատեսվում է չափիչ սարքավորումների մեկ լրակազմ:»։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. հունիսի 27
Երևան