Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2015 թվականի N 187-Ա

«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`

Հաստատել «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 30-ի ՀՕ-254-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. մարտի 10

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

մարտի 10-ի N 187-Ա

որոշման

Ց Ա Ն Կ

«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN ը/կ Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու կամ ընդունելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Իրավական ակտը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1 2 3 4 5

1. «Տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, բողոքարկման հանձնաժողովի անդամների առաջադրման կարգը, բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի ձևը և դիմում-բողոք ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի ու ժամանակի վերաբերյալ ուղարկվող ծանուցագրի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 2015 թ. մարտի առաջին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

2. «Հանրությունից ստացվող բողոքների ընդունման ընդհանուր կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 2015 թ. ապրիլի երրորդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

3. «Տեսչական մարմինների կառավարման խորհուրդների աշխատակարգի օրինակելի ձևը և կառավարման խորհրդի անդամների առաջադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 2015 թ. ապրիլի երրորդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

4. «Տեսչական մարմինների գործունեության կատարողականի գնահատման սկզբունքները, չափորոշիչները և կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 2015 թ. մայիսի երրորդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

5. «Տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 2015 թ. մայիսի երկրորդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

6. «Տեսչական մարմինների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման, օգտագործման և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանրությանը տեղեկատվություն տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 2015 թ. մայիսի երրորդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։