ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2015 թվականի N 188-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 3-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1678-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի կանոնադրության 24-րդ կետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 3-Ա որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. մարտի 10
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
մարտի 10-ի N 188-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2003 թ.
հունվարի 9-ի N 3-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար (խորհրդի նախագահ)
Ս. Քրմոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Գ. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Գ. Մալխասյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ա. Ղահրամանյան - ՀՀ Արմավիրի մարզպետ
Ս. Սահակյան - ՀՀ Արագածոտնի մարզպետ
Ռ. Աբրահամյան - ՀՀ Արարատի մարզպետ
Ա. Հարությունյան - ՀՀ Կոտայքի մարզպետ
Ֆ. Ցոլակյան - ՀՀ Շիրակի մարզպետ
Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ
Ա. Բաղդասարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ
Վ. Դավթյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ
Ֆ. Մելիքյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար
Յու. Ջավադյան - «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Ղազարյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - ջրօգտագործող, ՀՀ Արմավիրի մարզ, Սարդարապատի համայնք (համաձայնությամբ)
Ս. Մուրադյան - ջրօգտագործող, ՀՀ Արարատի մարզ, Ոսկետափի համայնք (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան