Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2015 թվականի N 195-Ա

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-245-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. մարտի 10

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

մարտի 10-ի N 195-Ա

որոշման

Ց Ա Ն Կ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN ը/կ Միջոցառման անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1 2 3 4 5

1. «Լիազոր մարմին ճանաչելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հավաստագրման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսվարող սուբյեկտների հավաստագրման կարգը, հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների մասին հաշվետվության ներկայացման կարգը և ձևը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներին հավաստագրման հանձնաժողովի կազմում ընդգրկելու կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 2015 թ. մարտի 1-ին տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

2. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական վիճակագրական ռեգիստրի ստեղծման և վարման համար տեղեկությունների տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 2015 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։