Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 6 ՄԱՐՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ N 132-Ա/Ք ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

6 մարտի 2015 թ. N 132-Ա/Ք

Հ Ր Ա Մ Ա Ն

««Լ. ՕՐԲԵԼԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ N Կ-ԲԿ-000066 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 2-րդ և 8-րդ մասերի, ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 8-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ ենթակետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 69/1 եզրակացությունը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Կասեցնել ««Լ. ՕՐԲԵԼԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ԱԿ-ին 2013թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացման N Կ-ԲԿ-000066 լիցենզիայի գործողությունը` ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 8-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ ենթակետերով նախատեսված լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների /հիմնական մանկավարժական և դասախոսական կազմ, զբաղեցրած ուսումնական տարածքներ, ուսումնամեթոդական ապահովվածություն, բնագավառի բազային հաստատությունների հետ կնքված պայմանագրերում պրակտիկա անցնողների քանակը նշված չլինելու պահանջների մասով/ կոպիտ խախտման հիմքով` մինչև խախտման պատճառների վերացումը:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:

Ա. Աշոտյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։