Հոդված 1
Հոդված 1.
«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 8-ի ՀՕ-88-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) փաստաթուղթ՝ նյութական կրիչի վրա գրառված տեղեկություն՝ վավերապայմաններով, որոնք թույլ են տալիս այն նույնականացնել.».
2) 8-րդ կետը «արխիվային փաստաթղթերի» բառերից հետո լրացնել «(այդ թվում` էլեկտրոնային)» բառերով.
3) 9-րդ կետը «արխիվային փաստաթուղթ» բառերից հետո լրացնել «(այդ թվում` էլեկտրոնային)» բառերով.
4) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) արխիվ՝ իրավաբանական անձ կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի, պետական հիմնարկի կամ կազմակերպության, իրավաբանական անձի կառուցվածքային ստորաբաժանում կամ կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող միավոր, նոտար կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է արխիվային փաստաթղթերի (այդ թվում՝ էլեկտրոնային) համալրում, հաշվառում, պահպանում և օգտագործում մինչև պետական կամ համայնքային արխիվ մշտական պահպանության հանձնելը կամ օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացնելը.».
5) 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
6) 15-րդ կետը «ժամանակավոր» բառից հետո լրացնել «՝ կարճաժամկետ և երկարաժամկետ,» բառերով.
7) 16-րդ կետից հանել «կառավարման» բառը.
8) 19-րդ կետի «տեղեկատվությունն» բառը փոխարինել «տեղեկությունն» բառով։