ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 1065-Ա
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 926-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելՈւ մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 926-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. դեկտեմբերի 2
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
դեկտեմբերի 2-ի N 1065-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ա. Քարամյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Ա. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Ա. Կարապետյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ
Ա. Ազարյան - Երևանի քաղաքապետարանի Ալբերտ Ազարյանի անվան
մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնoրեն
(համաձայնությամբ)
Խ. Ասրյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Ս. Գրիգորյան - ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Գ. Հովհաննիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի
քարտուղարության պետ
Ա. Մեհրաբյան - «Աշխատանքային ռեզերվներ» ընկերության նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Այվազյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի
մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության
պետ
Հ. Գաբրիելյան - Կրթության ազգային ինստիտուտի ՆԶՊ-ի, ֆիզկուլտուրայի, տեխնոլոգիայի
և անվտանգության կենսագործունեության բաժնի պետ (համաձայնությամբ)
Հ. Փաշիկյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի
անատոմիայի ամբիոնի վարիչ
Ա. Հովհաննիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի
մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության
արտաուսումնական դաստիարակության բաժնի պետ
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Գ. Ազիզյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի
ծանրամարտի, բռնցքամարտի և սուսերամարտի ամբիոնի վարիչ
Հ. Գալստյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի
մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան
Մ. Իսպիրյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի
գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր
Գ. Հակոբյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կիրառական
մարզաձևերի ամբիոնի վարիչ
Կ. Բաբայան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հեռակա
ֆակուլտետի դեկան
Հ. Մելքոնյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի
մարզախաղերի ամբիոնի վարիչ
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ա. Պողոսյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Հ. Հակոբյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Գ. Վիլասյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Տ. Գյուլումյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի
մարզչամանկավարժական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Վ. Նիկոլայան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Լ. Մկրտչյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի
մարզչամանկավարժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
(հավելվածը փոփ. 03.11.11 N 1043-Ա, 20.01.12 N 29-Ա, 13.02.15 N 101-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան