«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 ապրիլի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2003 թվականի N 418-Ն
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության։ «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը՝ փոխանցման ակտին համապատասխան:
1.1. «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
(1.1-ին կետը լրաց. 10.03.15 N 235-Ն)
2. Սահմանել, որ`
1) «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության բազմակողմանի և օբյեկտիվ ներկայացումը, ինչպես նաև՝ կառավարության գործունեության վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությունն է.
2) «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են՝
ա. կառավարության գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովումը,
բ. կառավարության գործունեության ընթացքը պատշաճ ներկայացնելը, հանրային իրազեկման իրականացումը՝ հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու միջոցով,
գ. հանրությանն իրազեկելու արդյունքում հասարակություն-գործադիր իշխանություն փոխադարձ կապի խթանումը,
դ. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության պարբերաբար, բազմակողմանի և օբյեկտիվ լուսաբանումների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության թափանցիկության ապահովումը,
ե. միջազգային ասպարեզում գործադիր մարմնի վարկանիշի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը,
զ. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունների, իր լիազորությունների շրջանակներում իրավաստեղծ գործառույթների իրականացման արդյունքում մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի լուսաբանման միջոցով դրանց վերաբերյալ հանրության լայն զանգվածների կարծիքի բացահայտումը,
է. հասարակական կարծիքի բացահայտման և ուսումնասիրության միջոցով գործադիր մարմնի գործունեության արդյունավետության բարձրացումը:
(2-րդ կետը խմբ. 10.03.15 N 235-Ն)
3. Թույլատրել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) հրատարակչական գործ.
2) կենտրոնի աշխատանքներում ներգրավված մասնագետների կողմից, ըստ ոլորտների, մասնագիտական խորհրդատվական և վերլուծական ծառայությունների մատուցում.
3) առկա իրավիճակի հետազոտում և հասարակական կարծիքի բացահայտում։
(3-րդ կետը խմբ. 10.03.15 N 235-Ն)
4. «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին։
(4-րդ կետը փոփ. 10.03.15 N 235-Ն)
5. Հաստատել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմն ու արժեքը՝ համաձայն հավելվածի:
(5-րդ կետը փոփ. 10.03.15 N 235-Ն)
6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ երկամսյա ժամկետում՝
ա) հաստատել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.
բ) ապահովել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:
(6-րդ կետը փոփ. 10.03.15 N 235-Ն)
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2003 թ. ապրիլի 22
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 17-ի N 418-Ն որոշման
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՐԺԵՔԸ
Գույքի N Սարքավորումների անվանումը Ստացման ամիսը,
ամսաթիվը,
տարեթիվը և
արժեքը (դրամ) Մնացորդային արժեքը
(դրամ)
111401 Համակարգիչ՝ «ՊԵՆՏԻՈՒՄ II»
HP VECTRA VL 6/266 S7 M 3200/32 NT4 LAN
INTEL PENTIUM II 24.09.1998 թ.
1 038 386 103 839
111402 Համակարգիչ՝ «ՊԵՆՏԻՈՒՄ II»
HP VECTRA VL 6/266 S7 M 3200/32 NT4 LAN
INTEL PENTIUM II 24.09.1998 թ.
1 038 386 103 839
111403 Համակարգիչ
NOTEBOOK HP OMNIBOOK 2100
INTEL PENTIUM 24.09.1998 թ.
1 529 069 152 907
111404 Վերարտադրող սարք ՍԿԱՆԵՐ
HP SCANJET 6100C SCANNER #C6267A 24.09.1998 թ.
365 683 36 569
111405 Բազմացնող սարք
Canon plain 6216 Photocopier 18.09.1998 թ.
951 762 95 177
111406 Հեռախոս-Ֆաքս
Canon Fax Multipass L90 ~ EWA 15251 03.12.1998 թ.
778 774 77 878
111407 Լազերային տպիչ սարք
Hewlett Packard Laser Jet 4V 03.12.1998 թ.
520 838 52 084
111408 Տեսախցիկ
Panasonic S-VHS MOVIE CAMERA NV-S88 03.12.1998 թ.
356 365 35 637
111409 Ռիզոգրաֆ
S-2245 RISO GR 3770 A3(600x600 dpi) 27.04.2001 թ.
9 075 664 4 538 164
111410 UPS Windos 95, WT, 1000VA Pro 27.04.2001 թ.
208 510 104 260
111411 UPS Windos 95, WT, 1000VA Pro 27.04.2001 թ.
208 510 104 260
111412 Համակարգիչ՝ «ՊԵՆՏԻՈՒՄ III» 800/133, 256KB
SLC(FS), 256 MB SDRAM, FDD, SVGA AGP 16 Mb TV
out, in, 9,1x2 GB 17.04.2001 թ.
1 370 750 137 075
111413 Համակարգիչ՝ «ՊԵՆՏԻՈՒՄ III» 800/133, 256KB
SLC(FS), 128 MB SDRAM, FDD, Intel 3D Direct AGP
Dinamic Video Memory Technology, 9,1x2 GB 17.04.2001 թ.
1 206 260 120 626
111414 Հեռուստացույց «Ֆիլիպս» 09.11.2000 թ.
165 000 55 000
111415 Տեսամագնիտոֆոն «Ֆիլիպս» 09.11.2000 թ.
110 000 37 000
Ընդամենը 5 754 315
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան