Հոդված 9. –Ուժի մեջ մտնելու պայմաններ
Հոդված 9 –Ուժի մեջ մտնելու պայմաններ
Հավելված 1
Հավելված 2
Հավելված 3
Հավելված 4
Հավելված 5
Հավելված 6
Հավելված 7
Հավելված 8
Հավելված 9
Հավելված 10
Արտոնյալ պայմաններով Վարկային Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրման օրն է ______
Կնքվում է ______________ (այսուհետ՝ Վարկառու), որի գրասենյակը գտնվում է ________ հասցեում,
և Չինաստանի եԱրտահանման-Ներմուծման” Բանկի միջև (այսուհետ՝ Վարկատու), որի գրանցված գրասենյակի հասցեն է. No. 30, Fuxingmennei Street, Xicheng District, Պեկին 100031, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Սույնով,
Ա) _________օրը, ՀՀ կառավարաությունը և Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարությունը կնքեցին Համաձայնագիր (այսուհետ՝ Ընդհանուր Վարկային Համաձայնագիր), որով Չինաստանը տրամադրում է տոկոսների սուբսիդավորման կառավարության արտոնյալ պայմաններով վարկ Հայաստանի հանրապետությանը (այսուհետ՝ Գնորդի երկիր):
Բ) Վարկառուն դիմել է Վարկատուին տրամադրել 155,500,000.00 (հարյուր հիսունհինգ միլիոն հինգ հարյուր հազար) Յուանի (¥) չափով վարկային միջոցներ, Առևտրային Պայմանագրի շրջանակներում (ինչպես սահմանված է հոդված 1-ում) ֆինանսական կարիքները բավարարելու նպատակաով:
Գ) ՀՀ ֆինանսների նախարարությունը (այսուհետ՝ վերջնական սպառող) և Նուքթեք ՍՊԸ-ն (այսուհետ՝ Չինական կողմի մատակարարող) 2014 թվականի նոյեմբերի 15-ին կնքեցին մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման կապակցությամբ մատակարարման պայմանագիրը (այսուհետ՝ Առևտրային Պայմանագիր) պայմանագրի հետևյալ համարով NUC-1-14-1092, ծրագրի իրականացման նպատակով (ինչպես սահմանված է հոդված 1-ում):
ԱՅԺՄ ԱՅՍՊԻՍՈՎ, Վարկառուն և Վարկատուն համաձայնում են հետևյալի շուրջ.