ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2015 թվականի N 277-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետին և 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 12 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին սույն որոշման հավելվածով նախատեսված ապրանքների գնման գործընթացն իրականացնել բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. մարտի 25
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 19-ի N 277-Ն որոշման
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Միջանցիկ կոդը` ըստ CPV դասակարգման Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
քանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ Ազգային ժողով
Բաժին N 01 Խումբ N 01 Դաս N 01 10. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացում -
ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ
30211220/1 սեղանի համակարգիչներ ՇՀ հատ 430,000 20 (8,600.0)
30211220/2 սեղանի համակարգիչներ ԲԸԱՀ հատ 432,000 7 3,024.0
30211220/3 սեղանի համակարգիչներ ԲԸԱՀ հատ 328,000 17 5,576.0
30216112/1 սկաներ՝ համակարգչի համար, թերթային ՇՀ հատ 1,253,800 2 (2,507.6)
30216112/2 սկաներ՝ համակարգչի համար, թերթային ԲԸԱՀ հատ 1,253,800 2 2,507.6
30232132/1 գունավոր տպիչ՝ լազերային, հիշողությունը 128ՄԲ ՇՀ հատ 2,805,000 1 (2,805.0)
30232132/2 գունավոր տպիչ՝ լազերային, հիշողությունը 128ՄԲ ԲԸԱՀ հատ 2,805,000 1 2,805.0
30239100/1 պատճենահանման մեքենա ՇՀ հատ 5,800,000 1 (5,800.0)
30239100/2 պատճենահանման մեքենա ՇՀ հատ 8,897,400 1 (8,897.4)
30239100/3 պատճենահանման մեքենա ԲԸԱՀ հատ 5,800,000 1 5,800.0
30239100/4 պատճենահանման մեքենա ԲԸԱՀ հատ 8,897,400 1 8,897.4
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան