Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 4 ՓԵՏՐՎԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ N 37-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

4 փետրվարի 2015 թ.

ք. Երևան N 37-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԷԴԱ ԸՆԴ ԷԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՏԾ N 00058 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով «ԷԴԱ ԸՆԴ ԷԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2015 թվականի հունվարի 21-ի գրությունն ու տարեկան պետական տուրքի և տույժի վճարման անդորրագրերի պատճենները.

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիաների գործողությունը կասեցնելու մասին» N 416-Ա հրամանի 1-ին կետում նշված «ԷԴԱ ԸՆԴ ԷԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2007 թվականի սեպտեմբերի 28-ին տրամադրված ՏԾ N 00058 լիցենզիայի գործողության կասեցումը վերացնել՝ 2015 թվականի հունվարի 22-ից:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։