ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2015 թվականի N 247-Ա
ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դերասան Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. ապրիլի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
ապրիլի 1-ի N 247-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Գերաշնորհ Տ.Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Վ. Սուքիասյան - Երևանի քաղաքապետարանի բնակչության սպասարկման ծառայության պետ (համաձայնությամբ)
Հ. Ղազանչյան - «Հայաստանի թատերական գործիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ս. Դավթյան - «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Տ.Գասպարյան - «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր ռեժիսոր (համաձայնությամբ)
Ե. Երզնկյան - կոմպոզիտոր (համաձայնությամբ)
Ռ. Ջանիբեկյան -Կ. Ջանիբեկյանի որդին (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան