ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2014 թվականի N 512-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյա հոբելյանի նշումը կազմակերպելու նպատակով հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր և ժամանակացույց` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. հունիսի 2
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
հունիսի 2-ի N 512-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Գաբրիելյան -ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ս. Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ն. Սարգսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Ա. Երիցյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
Ռ. Ջաղինյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Ղահրամանյան - ՀՀ Արմավիրի մարզպետ
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ս. Սրապիոնյան - ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ
Սիոն եպիսկոպոս
Ադամյան - Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ (համաձայնությամբ)
Ա. Մելքոնյան - «ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Պ. Ավետիսյան - «ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Աղամյան - «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Մ. Մինասյան - «Հայաստանի ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Սաթյան - «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Գևորգյանց - «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Է. Միլիտոնյան - «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Վիրաբյան - «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Վարդանյան -«Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Արիստակեսյան - «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Դ. Սարգսյան - «Մուսա լեռան զավակներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Պ. Ղազարյան - «Մուսա լեռ» հայրենակցական միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ե. Հավաթյան - Այնճարում (Լիբանան) Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի նշումը կազմակերպող կենտրոնական մարմնի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Ջամբազյան - կանադահայ գործարար (համաձայնությամբ)
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը փոփ., լրաց. 24.03.15 N 225-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան