«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 ապրիլի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11215112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
25 մարտի 2015 թ.
ք. Երևան թիվ 6-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի թիվ 562-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 1 հավելվածի 6-րդ կետը.
Հրամայում եմ`
Հաստատել ոստիկանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:
Գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյան
Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
2015 թվականի մարտի 25-ի
թիվ 6-Ն հրամանի
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԼԻԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. Սույն մեթոդական ուղեցույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության մարզպետների (այսուհետ` մարզպետներ)` մարզերի տարածքում ոստիկանության բնագավառում կատարված աշխատանքների լիարժեքության գնահատման ընթացակարգը:
2. Ոստիկանության բնագավառում մարզպետի կողմից կատարված, գնահատման ենթակա աշխատանքների չափորոշիչը ներառում է`
1) Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը /գնահատվում է առավելագույնը 0,4 միավոր/, որոնք իրենց մեջ ներառում են՝
ա. ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգում` հանձնարարականների և կարգադրությունների արձակման ու դրանց կատարման վերահսկողության աշխատանքներ /գնահատվում է առավելագույնը 0,2 միավոր/,
բ. Մարզի տարածքում հանցավորության վիճակի վերաբերյալ ոստիկանությունից ստացված տեղեկատվության քննարկման և հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ կառավարչական որոշումների ընդունում /գնահատվում է առավելագույնը 0,2 միավոր/:
2) Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցերի ներկայացնելը /գնահատվում է առավելագույնը 0,6 միավոր/, որն իր մեջ ներառում է.
ա. Զանգվածային, հրապարակային միջոցառումների անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանման ուղղությամբ ոստիկանության մարմինների հետ համագործակցություն /գնահատվում է առավելագույնը 0,1 միավոր/,
բ. Տարերային և տեխնածին աղետների հետևանքների վերացման, մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտին հատուկ միջոցառումների կազմակերպման աշխատանքներում ոստիկանության տարածքային մարմիններին աջակցություն /գնահատվում է առավելագույնը 0,1 միավոր/,
գ. Ապօրինի շինարարության, ընդերքի ապօրինի օգտագործման, ապօրինի ծառահատման, հողազավթումների և որսագողության դեպքերի կանխման և արգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներ /գնահատվում է առավելագույնը 0,2 միավոր/,
դ. Համայնքներում զինակոչային հաշվառումներ, հավաքներ և զորակոչեր կազմակերպելու ընթացքում ոստիկանության տարածքային մարմիններին օժանդակություն` տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության հետ համագործակցության ապահովում /գնահատվում է առավելագույնը 0,2 միավոր/:
3. Մարզպետների` մարզերի տարածքում ոստիկանության բնագավառում կատարված բոլոր աշխատանքներին տրված գնահատականների հանրագումարը գնահատման հիմնական չափորոշիչների մասով կազմում է առավելագույնը 1 միավոր:
4. Աշխատանքները գնահատվում են հետևյալ կերպ` սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նախատեսված աշխատանքները գնահատվում են առավելագույնը 0.4 միավոր, իսկ 2-րդ ենթակետում նախատեսված աշխատանքները՝ առավելագույնը 0.6 միավոր:
5. Չափորոշչի գնահատման միավորը կազմվում է ենթաչափորոշիչների կողմնորոշիչ միավորների հանրագումարից:
6. Ենթաչափորոշիչների կողմնորոշիչ միավորները կազմվում են ենթաչափորոշիչներում ներառվող տեղեկությունների կողմնորոշիչ միավորների հանրագումարից, որոնք պայմանականորեն բաժանվում են՝ առավելագույնի, միջինի և նվազագույնի:
7. Մարզպետների կողմից ոստիկանության բնագավառում կատարված աշխատանքի գնահատման համար յուրաքանչյուր ենթաչափորոշչին համապատասխան կողմնորոշիչ միավորը սահմանվում է մարզպետի կողմից ներկայացված հաշվետվության վերլուծության արդյունքում՝ հաշվի առնելով մարզպետների կողմից կատարված աշխատանքների որակն ու ժամկետը:
8. Ենթաչափորոշիչներից որևէ մեկի վերաբերյալ մարզպետի կողմից տեղեկատվություն չներկայացնելու դեպքում այդ ենթաչափորոշիչը գնահատվում է զրո:
9. Մարզպետների կողմից ոստիկանության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը իրականացվում է համաձայն աղյուսակ 1-ի:
10. Մարզպետների կողմից ոստիկանության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները ուսումնասիրվում են ՀՀ ոստիկանությունում, որի վերաբերյալ կազմվում է եզրակացություն: Աշխատանքների գնահատումը իրականացվում է համաձայն աղյուսակ 2-ի:
11. Եզրակացության մեջ սույն ուղեցույցով սահմանված կարգով՝ նշվում են յուրաքանչյուր չափորոշչի կողմնորոշիչ միավորը:
12. Հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունն ու գնահատված կողմնորոշիչ միավորները նախապես համաձայնեցվում են մարզպետների հետ:
13. Համապատասխան մարզպետը, համաձայն չլինելով եզրակացության հետ, ՀՀ ոստիկանություն է ներկայացնում հատուկ կարծիք:
14. ՀՀ ոստիկանությունը ստացված հաշվետվությունները, հաշվետվությունների վերաբերյալ եզրակացությունը, իսկ առկայության դեպքում նաև մարզպետի հատուկ կարծիքը, հաշվետվությունները ստանալուց 7 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն:
Աղյուսակ 1
ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ
NN
ը/կ Չափորոշիչը
(Գնահատման հիմնական չափորոշիչը) Առավելագույն
գնահատման միավորը Ենթաչափորոշիչները Կողմնորոշիչ միավորները Ենթաչափորոշիչներում ներառվող տեղեկություններ Կողմնորոշիչ միավորները
16 Ոստիկանության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն
1 1. Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և
ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացնելը 0,4 1) ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգում` հանձնարարականների և կարգադրությունների արձակման ու դրանց կատարման վերահսկողության աշխատանքների վերաբերյալ 0,2
2) Մարզի տարածքում հանցավորության վիճակի վերաբերյալ ոստիկանությունից ստացված տեղեկատվության քննարկման և հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ կառավարչական որոշումների ընդունման վերաբերյալ 0,2
2. Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող՝ մարզին առնչվող հարցերի ներկայացնելը 0,6 1) Զանգվածային, հրապարակային միջոցառումների անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանման ուղղությամբ ոստիկանության մարմինների հետ համագործակցության վերաբերյալ 0,1
2) Տարերային և տեխնածին աղետների հետևանքների վերացման, մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտին հատուկ միջոցառումների կազմակերպման աշխատանքներում ոստիկանության տարածքային մարմիններին աջակցության վերաբերյալ
0,1
3) Ապօրինի շինարարության, ընդերքի ապօրինի օգտագործման, ապօրինի ծառահատման, հողազավթումների և որսագողության դեպքերի կանխման և արգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
0,2
4) Համայնքներում զինակոչային հաշվառումներ, հավաքներ և զորակոչեր կազմակերպելու ընթացքում ոստիկանության տարածքային մարմիններին օժանդակություն` տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության հետ համագործակցության ապահովման վերաբերյալ
0,2
Ընդամենը 1
Աղյուսակ 2
ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
NN
ը/կ Չափորոշչի առավելագույն
գնահատման միավորը Ենթաչափորոշիչների կողմնորոշիչ միավորները Ենթաչափորոշիչներում ներառվող
տեղեկությունների կողմնորոշիչ միավորները
առավելագույնը միջինը նվազագույնը
16
1 0,4 0,2 0,1 0
0,2 0,1 0
0,6 0,1 0,05 0
0,1 0,05 0
0,2 0,1 0
0,2 0,1 0