Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ N 2120-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

8 սեպտեմբերի 2014 թ.

ք. Երևան N 2120-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՈՒՄՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 2-ին ներկայացված դիմումը,

Հրամայում եմ՝

Ի գիտություն ընդունել, որ «Արտաշատի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2007 թվականի հոկտեմբերի 5-ին (Կ-XX-001055) տրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացման լիցենզիայում իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը վերահասցեավորվել է` մարզ Արարատ, համայնք Արտաշատ ք., Ա. Խաչատրյան 116 հասցե:

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին.

1) ապահովել իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրի վերահասցեավորման մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

Ա. Մուրադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։