Հոդված 2
Հոդված 2.
Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում`
ա) նրա ընտանիքին տրվում է միանվագ դրամական օգնություն` զոհվածի պաշտոնային դրույքաչափի տասնհինգապատիկի չափով.
բ) նրա խնամքի տակ գտնվող ընտանիքի անաշխատունակ անդամների համար «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների դրույթների համաձայն նշանակվում է մեկ ընդհանուր կենսաթոշակ` զոհվածի պաշտոնային դրույքաչափով: