Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 9 ՄԱՐՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ N 489-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

9 մարտի 2015 թ. N 489-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԹԵՈՖԱՐՄԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՆՈՒՅՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ և 8-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «ԹԵՈՖԱՐՄԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 2015 թվականի փետրվարի 26-ի թիվ 4/4633-15 հայտը.

Հրամայում եմ`

1. Բավարարել «ԹԵՈՖԱՐՄԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեղատնային գործունեության իրականացման այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ հայտը` ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Սվաճյան փողոց, 30 շենք, 7-8 տարածք հասցեում:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին.

1) ապահովել այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու տրամադրված լիցենզիայի վերաբերյալ տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն,

3) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

Ա. Մուրադյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։