ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2015 թվականի N 295-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԻՇՔԵԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցելու նպատակով 2015 թվականի ապրիլի 19-25-ը Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Բիշքեկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լուսինե Դավթյանի՝ Բիշքեկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. ապրիլի 17
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
ապրիլի 17-ի N 295-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-25-Ը ԲԻՇՔԵԿ (ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Լ. Դավթյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Հ. Հակոբյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության սննդամթերքի իրացման հսկողության բաժնի պետ
Ա. Նիկոյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետ
Ա. Մելիքյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության գլխավոր մասնագետ
Մ. Մկրտչյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահության պետական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Գևորգյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Կ. Թեհմուրազյան - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ստանդարտացման և սերտիֆիկացման բաժնի պետ, ռեֆերենտ լաբորատոր
Հ. Ղարիբյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի սննդա մթերքում մնացորդային նյութերի հայտնաբերման բաժնի պետ
Ա. Հակոբյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Երևանի կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան