Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2015 թվականի N 401-Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, օտարել մրցույթով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

3) առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր մրցույթներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցնելով վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով, բայց ոչ պակաս գույքի գնահատված արժեքի 50 տոկոսից.

4) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի, հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարները (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.

2) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը` «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. ապրիլի 21

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 16-ի N 401-Ա որոշման

Ց Ա Ն Կ

մրցույթով օտարման ենթակա պետական գույքի

NN

ը/կ Գույքի գտնվելու վայրը

(հասցեն) Գույքի անվանումը Անշարժ գույքի մակերեսը(քառ.

մետր) Գույքի գնահատ-ված արժեքը

(դրամ) Անշարժ գույքի զբաղեցրած, օգտագործ-ման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը (հա) Հողամասի կադաստրա-յին արժեքը

(դրամ) Գույքի վաճառքի նվազա-գույն գինը

(դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)

(դրամ) Գույքի գնահատ-ման ամսաթիվը

1. քաղ. Երևան, Շենգավիթ, Արցախի փողոց 16/16 շինություն շենք-շինություն 430.6 46 464 026 0.31114 14 075 974 46 464 026 139 344 21.01.2015 թ.

2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի տարածք 2613 կմ +ՆԾ.45 ավտոտնակ 40.3 930 512 0.0071 37 488 930 512 48 000 05.11.2014 թ.

3. ՀՀ Լոռու մարզ,

քաղ. Սպիտակ, Շիրակի խճուղի ճաշարան 95.85 1 340 000 0.05 264 000 1 340 000 60 000 10.11.2014 թ.

4. ՀՀ Տավուշի մարզ,

գյուղ Գետահովիտ պահեստ 315.0 3 166 520 0.1035 546 480 3 166 520 97 800 13.11.2014 թ.

5. ՀՀ Տավուշի մարզ,

գյուղ Հովք անասնաշենք 519.6 5 313 400 1.29 1 857 600 5 313 400 137 976 13.11.2014 թ.

աշխատողների սենյակ (կիսակառույց) 130.2

6. ՀՀ Արարատի մարզ, քաղ. Մասիս, Շիրակի փողոց, 1-ին նրբանցք, 2/1 Մասիսի բնակելի տաքացվող տնակ 17.8 148 220 0.00404 118 776 148 220 60 000 17.11.2014 թ.

7. ՀՀ Արարատի մարզ, քաղ. Մասիս, Շիրակի փողոց, 1-ին նրբանցք, 2/2 Մասիս կայարանի լոկոմոտիվ բրիգադների հանգստի տուն 1037.2 24 140 200 0.087 2 557 800 24 140 200 184 464 11.11.2014 թ.

8. ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Սևանի երկաթգծի կայարանից արևմուտք պահեստ 233.1 2 090 578 0.0791 982 422 2 090 578 155 008 30.01.2015 թ.

հարթակ 558.63

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։