Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ «ՀՀ ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-04-27-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

22 ապրիլի 2015 թվականի N 18

7. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև 2014 թվականի հուլիսի 9-ին ստորագրված համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրին՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. ապրիլի 27

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 22-ի նիստի N 18-Ա

արձանագրային որոշման

ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՎ

ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունը, այսուհետ` «Կողմեր»

Ուղղորդվելով երկու պետությունների միջև բարեկամական և փոխըմբռնման հարաբերությունները ամրապնդելու ցանկությամբ,

Գիտակցելով փոխադարձ շահերի առկայությունը և ընդհանուր նպատակներին ուղղված ջանքների համակարգման անհրաժեշտությունը,

Գնահատելով երկու պետությունների համար հետաքրքրության ոլորտներում փոխադարձ և արդյունավետ փոխադարձ համագործակցություն խորացման կարևորությունը` ուղղված ժողովուդների զարգացմանը,

Արտահայտելով իրենց ցանկությունը ամրապնդելու և առավելապես զարգացնելու երկու պետությունների միջև համագործակցային հարաբերությունները` հիմնված ազգային ինքնիշխանության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հարգման վրա` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների ու պետությունների ներպետական օրենսդրությունների համաձայն:

Համաձայնեցին հետևյալի մասին.

Հոդված I

Սույնով Կողմերը պարտավորվում, իրենց ներպետական օրենսդրություններին համապատասխան, խթանել համագործակցությունը երկու պետությունների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում` սույն Համաձայնագրի դրույթների համաձայն:

Հոդված II

Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող համագործակցությունը կընդգրկի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ, այդ թվում` տնտեսական, առևտրային, ֆինանսական, արդյունաբերական, գյուղատնտեսական, գիտական, տեխնիկական և մշակութային համագործակցության, ինչպես նաև Կողմերի փոխադարձ համաձայնությամբ` այլ ոլորտներ:

Հոդված III

Կողմերը համաձայնում են, որ այսուհետ սույն Համաձայնագիրն այն շրջանակն է, որը սահմանում է Կողմերի միջև համագործակցությունը կանոնակարգող ինստիտուցիոնալ շրջանակը, որի հիման վրա փոխադարձ հետաքրքրության ներկայացնող յուրաքանչյուր ոլորտում Կողմերը կարող են կնքել լրացուցիչ համաձայնագրեր:

Այդ լրացուցիչ համաձայնագրերով կսահմանվեն Կողմերի միջև իրակացվելիք համագործակցության ծրագրերը և նախագծերը, դրանց նպատակները, ֆինանսական ու տեխնիկական ռեսուրսները և աշխատանքային ժամանակացույցերը, ինչպես նաև այն հատուկ բնագավառները, որոնցում դրանք իրականացվելու են:

Ի լրումն` Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության համապատասխան կառույցներն ու կազմակերպությունները կարող են ստորագրել ոլորտային համագործակցության վերաբերյալ այն փաստաթղթերը, որոնք նրանք անհրաժեշտ կհամարեն երկկողմ հարաբերությունները ամրապնդելու համար` Կողմերի արտաքին գործերի նախարարությունների հետ խորհրդակցելուց և համաձայնեցնելուց հետո:

Հոդված IV

Սույն Համաձայնագիրը, ինչպես նաև դրա շրջանակներում ընդունված միջոցները չպետք է հակասեն որևէ Կողմի միջազգային պարտավորություններին, որոնք բխում են այն միջազգային պայմանագրերից, որոնց կողմ է վերջինս:

Հոդված V

Կողմերի միջև ծագած յուրաքանչյուր տարաձայնություն կապված սույն Համաձայնագրի դրութների մեկնաբանման կամ կիրառման հետ կլուծվի Կողմերի միջև խորհրդակցությունների միջոցով` դիվանագիտական ուղիներով:

Հոդված VI

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ: Այդ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի հոդված VII-ի դրույթների համաձայն և կլինեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

Հոդված VII

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին գրավոր ծանուցման ամսաթվին, որով Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնում են, որ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար ներպետական օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ ընթացակարգերն ավարտվել են:

Հոդված VIII

Սույն Համաձայնագրիրը կգործի 5 (հինգ) տարի ժամկետով և դրա գործողությունը ինքնաբերաբար կերկարացվի լրացուցիչ հավասար ժամանակահատվածներով, բացառությամբ այն դեպքի, երբ Կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցի մյուս Կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին, Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն 3 (երեք) ամիս առաջ:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է սույն Համաձայնագրի դադարեցման մասին ծանուցել մյուս Կողմին ցանկացած ժամանակ, և Համաձայնագրի գործողությունը կդադարեցվի մյուս Կողմին ծանուցելու պահից 3 (երեք) ամիս անց:

Սույն Համաձայնագրի դադարեցումը չի խոչընդոտի այն ծրագրերի և նախագծերի իրականացմանը, որոնց վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել սույն Համաձայնագրի կամ դրա լրացուցիչ համաձայնագրերի շրջանակներում նախքան սույն Համաձայնագրի ուժը կորցնելը:

Կատարված է Մոնտեվիդեոյում 2014թ. հուլիսի 9-ին, հայերեն, իսպաներեն և անգլերեն լեզուներով: Բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանությունների ժամանակ առաջացած հակասությունների դեպքում կգերակայի անգլերեն լեզվով տարբերակը:

Հայաստանի Հանրապետության

կողմից` Ուրուգվայի Արևելյան

Հանրապետության կողմից`

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։