Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 ապրիլի 2015 թվականի N 431-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 123-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը՝

1) 2-րդ կետում «100000 դրամ» բառերը փոխարինել «123346 դրամ» բառերով.

2) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.

«10.1. Որսված գայլի մորթին հանձնաժողովի կողմից չի ընդունվում և որսված գայլի դիմաց սահմանված պարգևավճարը չի վճարվում, եթե՝

1) խախտվել է սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետը.

2) հանձնաժողով չի ներկայացվել՝

ա. որսորդական վկայականը,

բ. որսը համայնքի բնակավայրի սահմաններում իրականացվելու դեպքում՝ սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթուղթը.

3) գայլը որսվել է արգելված եղանակով (ձգօղակով, թունավորելով, պայթեցնելով).

4) ներկայացվել է որսված գայլի քայքայված մորթի.

5) ներկայացված փաստաթղթերում տեղեկատվությունը լիարժեք չէ (որսորդական վկայականը կամ որսորդական զենք կրելու վկայականը ժամկետանց է, սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերում 5-րդ կետով սահմանված փաստաթղթում բացակայում են գայլ որսացողի անձնական տվյալները, որսալու վայրը, ձևը, ժամանակը)»:

2. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 123-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի` 2015 թվականի ընթացքում որսած գայլերի դիմաց պարգևավճարների գումարները վճարելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 24669.2 հազ. դրամ, այդ թվում՝ առաջին կիսամյակում` 14000.0 հազ. դրամ, ինն ամսում` 17000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.13 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. ապրիլի 30

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 16-ի N 431-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին կիսամյակ ինն ամիս տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1. Քաղաքականության միջոցառումներ

1.1. Ծառայություններ

Ծրագրային

դասիչը Մատուցվող ծառայության անվանումը

Գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների իրականացման ծառայություններ

Նկարագրությունը

Գայլերի թվաքանակի կարգավորման խրախուսում և բնության մեջ բնական էկոհամակարգերի խախտված էկոլոգիական հավասարակշռության վերականգնում

1016 ԱԾ06

Քանակական Ոչնչացված գայլերի համար պարգևավճարների վճարման քանակը (հատ) 113 137 200

Որակական Մշակված չէ

Ժամկետայնության 2015 թ. 1-4-րդ եռամսյակ

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X X X 14000.0 17000.0 24669.2

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1016 Շրջակա միջավայրի պահպանության, մոնիթորինգի և տեղեկատվական վերլուծության ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Շրջակա միջավայրի վրա ազդեցության կրճատում/մեղմում

Ծառայությունը մատուցողի անվանումը

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 16-ի N 431-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

ՀՀ բնապահպանության նախարարություն

Բաժին 2 Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորում

Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

2015 թ. ՀՀ պետական բյուջե

(հազ. դրամ)

ծրագիրը միջոցառումը (բաժինը/խումբը/դասը)

1016 Շրջակա միջավայրի պահպանության, մոնիթորինգի և տեղեկատվական վերլուծության ծառայություններ

Մատուցվող ծառայության նկարագրությունը 24,669.2

Բնապահպանության ոլորտում տեղեկատվական հավաքագրման, գրանցման և տրամադրման, իրականացման և մոնիթորինգի իրականացման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Շրջակա միջավայրի վրա ազդեցության կրճատում/մեղմում

ԱԾՕ6 Խախտված էկոլոգիական հավասարակշռության վերականգնում 24,669.2

Մատուցվող ծառայության նկարագրությունը

Գայլերի թվաքանակի կարգավորման խրախուսում և բնության մեջ բնական էկոհամակարգերի խախտված էկոլոգիական հավասարակշռության վերականգնում

Ծառայությունը մատուցողի անվանումը

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։