Գլուխ 4 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 37.1. Կրթության պետական տեսչությունը
Հոդված 37.1. Կրթության պետական տեսչությունը
Կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների, կրթության որակի բարձրացման և կրթական ծրագրերի յուրացման ապահովումը վերահսկողական գործառույթների միջոցով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կրթության պետական տեսչությունը, որի գործունեությունը կարգավորվում է «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(37.1-ին հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-234-Ն)