Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-04-30-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

30 ապրիլի 2015 թվականի N 19

42. 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Նպատակ ունենալով աջակցել գյուղացիական տնտեսություններին`

1) թույլատրել «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերություններին մինչև 2015 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու.

2) 2015 թվականի մայիս ամսվա ընթացքում գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու հետ կապված՝ թույլատրել «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերություններին գետերի վարարումները մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու ժամանակ առաջին ոռոգման նպատակով ջուրը ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել առանց հասույթ ձևավորելու.

3) առաջարկել ջրօգտագործողների ընկերություններին սույն արձանագրային որոշման 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. ապրիլի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։