Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մայիսի 2015 թվականի N 361-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի երրորդ պարբերության՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 46-Ն որոշման 1-ին կետով հաստատված աշխատակարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման համար լիցենզավորվող գործունեության իրականացմանն անհրաժեշտ նյութատեխնիկական հագեցվածության փորձաարտադրական տեղակայանքների, սարքավորումների ու անալիտիկ գործիքների, գործունեության իրականացման վայրի, վտանգավոր թափոնների տեղադրման վայրի ընտրության և անհրաժեշտ պայմաններով ապահովվածությանը վերաբերող փաստաթղթերի համապատասխանության ստուգումը».

2) 11-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) լիցենզավորվող գործունեության վերաբերյալ փորձաքննական եզրակացություն կազմելու նպատակով, տվյալ գործունեության շրջանակներում, հանձնաժողովի աշխատանքներում կարող է ներգրավել համապատասխան մասնագետների:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. մայիսի 11

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։