Հոդված 16. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 16. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Կենտրոնական բանկն իր սահմանած կարգով անվճար փոխանակում է հնամաշ և վնասված, սակայն վճարունակության հատկանիշներին համապատասխանող թղթադրամներն ու մետաղադրամները` առանց գումարային սահմանափակումների:
2. Կենտրոնական բանկի սահմանած թղթադրամի և մետաղադրամի պաշտպանական և վճարունակության հատկանիշներին չհամապատասխանող արժույթը չի հատուցվում Կենտրոնական բանկի կողմից և հանվում է շրջանառությունից:»: