Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածում`
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածում`
ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով`
«գ) Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը:».
բ) 2-րդ կետում`
- հանել «ա» ենթակետը և այդ կապակցությամբ «բ»-«է» ենթակետերը համարել «ա»-«զ» ենթակետեր,
- նախկին «զ» ենթակետը «համակարգի» բառից հետո լրացնել «այդ թվում` վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, որոնք բանկ չեն» բառերով,
- ավելացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետ`
«է) իրականացնում է դրամավարկային և բանկային վիճակագրության հավաքագրումը, ամփոփումը և հրապարակումը (վարչական վիճակագրություն):»: