Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՇԱՐԱՍՅՈՒՆ-15» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

1 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հուլիսի 2002 թվականի N 1103-Ա

«ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՇԱՐԱՍՅՈՒՆ-15» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Շինարարական մեքենայացված շարասյուն-15» փակ բաժնետիրական ընկերության գործունեության հետագա բարելավման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի տարածքում գործող «Շինարարական մեքենայացված շարասյուն-15» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն անհատույց օտարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը։

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հետ համատեղ ստեղծել հանձնաժողով՝ «Շինարարական մեքենայացված շարասյուն-15» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող՝ 6497,0 հազ. դրամ արժողությամբ գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու համար։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002թ. հուլիսի 31

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։