ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 2015 թվականի N 504-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն և լրացում՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. մայիսի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
մայիսի 14-ի N 504-Ն որոշման
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարվող փոփոխությունը ԵՎ լրացումը
Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ ելքերի ավելացումը` փակագծերում)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 0.0 0.0 0.0
այդ թվում`
Ա.Ներքին աղբյուրներ-ընդամենը 0.0 0.0 0.0
այդ թվում`
2.Ֆինանսական զուտ ակտիվներ 0.0 0.0 0.0
այդ թվում`
2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում (223,038.9) (223,038.9) (223,038.9)
զ) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկի տրամադրում «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին (223,038.9) (223,038.9) (223,038.9)
ՀՀ ֆինանսների նախարարություն (223,038.9) (223,038.9) (223,038.9)
2.6. Այլ 223,038.9 223,038.9 223,038.9
կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում 223,038.9 223,038.9 223,038.9
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան