Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

7 օգոստոսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հուլիսի 2002 թվականի N 1108-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ միջպետական նշանակության Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի Ծովագյուղ-Դիլիջան հատվածի և հանրապետական նշանակության պետխճուղի-Ջերմուկ ավտոճանապարհի անցանելիությունն ապահովող աշխատանքների համար հատկացնել համապատասխանաբար՝ 10000 հազ. դրամ և 23800 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման համար նախատեսված միջոցների հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002թ. օգոստոսի 1

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

հուլիսի 25-ի N 1108-Ն որոշման

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարվող վերաբաշխումը ԵՎ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում կատարվող փոփոխությունները

(հազար դրամներով)

Բյուջետային ծախսերի

գործառական

դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական

դասակարգման խմբերի և ենթախմբերի ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության

2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են նվազեցումները)

խումբ N ենթա-

խումբ N առաջին

կիսամյակ ինն ամիս տարի

12 07 02. Մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանում և շահագործում (17526) (23236) (33800)

Վայոց ձորի մարզպետարան (7526) (13236) (23800)

Տավուշի մարզպետարան (5000) (5000) (5000)

Գեղարքունիքի մարզպետարան (5000) (5000) (5000)

12 07 01. Պետական նշանակության ավտոճանապարհների պահպանում և շահագործում 17526 23236 33800

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն 17526 23236 33800

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։