ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ) ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածով նախատեսված «Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի հատկացում» ծրագիրը, ինչպես նաև օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերի և շախմատի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) մարզիկների և նրանց մարզիչների ստեղծագործական ակտիվ գործունեությունը խրախուսելու և սպորտին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով որոշում եմ.
(նախաբանը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակ (այսուհետ` Անվանական թոշակ) հատկացնելու կարգը` համաձայն 1-ին հավելվածի:
(1-ին կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին Անվանական թոշակ նշանակելու չափորոշիչները և չափերը` համաձայն 2-րդ հավելվածի:
(2-րդ կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) գլխավոր մարզիչներին, ավագ մարզիչներին և մարզիչներին Անվանական թոշակ նշանակելու չափորոշիչները և չափերը` համաձայն 3-րդ հավելվածի:
(3-րդ կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
4. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկների և նրանց մարզիչների Անվանական թոշակը տրամադրել 2009 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ս. Սարգսյան
2009 թ. հունվարի 14
Երևան
ՆԿ-1-Ն
Հավելված 1
ՀՀ Նախագահի
2009թ. հունվարի 14-ի
ՆԿ-1-Ն կարգադրության
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ) ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
(վերնագիրը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերի և շախմատի հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին Անվանական թոշակ հատկացնելու ընթացակարգը:
(1-ին կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
2. Անվանական թոշակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության այն մարզիկներին, ինչպես նաև նրանց անձնական և հավաքական թիմերի մարզիչներին, ովքեր օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերի և շախմատի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և շախմատային օլիմպիադաներում հասել են բարձր արդյունքների:
(2-րդ կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
3. Անվանական թոշակ է նշանակվում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հավանությունը ստացած ցուցակի համաձայն, սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված ժամկետներում:
4. Անվանական թոշակի հատկացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
5. Անվանական թոշակի հատկացումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի, սույն կարգի, ինչպես նաև սույն կարգադրության 2-րդ և 3-րդ հավելվածների համաձայն:
6. Անվանական թոշակի թեկնածուների հաշվառման, փաստաթղթերի հավաքման և Անվանական թոշակի թեկնածուների հետագա առաջադրման, Անվանական թոշակ ստացողների թոշակի կասեցման կամ զրկման նպատակով նախարարի կողմից ստեղծվում է հանձնաժողով, որի 14 անդամներից բաղկացած անհատական կազմը և գործունեության կարգը հաստատում է նախարարը:
(6-րդ կետը փոփ. 15.10.12 ՆԿ-148-Ն, 19.05.15 ՆԿ-69-Ն)
7. Հանձնաժողովի կազմը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի՝ մեկ, նախարարության՝ վեց, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի՝ չորս, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» և «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչներից:
(7-րդ կետը լրաց. 15.10.12 ՆԿ-148-Ն, խմբ. 19.05.15 ՆԿ-69-Ն)
8. Անվանական թոշակի թեկնածուների ցանկը, Անվանական թոշակ ստացողների թոշակի կասեցման կամ զրկման վերաբերյալ առաջարկությունները հանձնաժողովը ներկայացնում է նախարարին:
9. Անվանական թոշակի թեկնածուների վերաբերյալ փաստաթղթերը կարող են ներկայացվել նախարարություն մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ը` օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունների, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կողմից, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքի:
2009 թվականին հատկացվող Անվանական թոշակի թեկնածուների վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվում են նախարարություն սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում:
(9-րդ կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
10. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին և նրանց անձնական մարզիչներին, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետի պահանջների, Անվանական թոշակ է նշանակվում նախորդ տարվա մարզական արդյունքների հիման վրա՝ մեկ տարի ժամկետով, համաձայն սույն կարգադրության 2-րդ հավելվածի:
11. Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկին և նրա անձնական մարզչին վարկանիշի ձեռքբերման պաշտոնական արձանագրության հիման վրա նշանակվում է Անվանական թոշակ` մարզիկի արդյունքի ձեռքբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից մինչև օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի ավարտին հաջորդող ամսվա 1-ը:
(11-րդ կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
12. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, ավագ մարզիչներին և մարզիչներին Անվանական թոշակ նշանակվում է համապատասխան հավաքական թիմերի մարզիկների նախորդ երկու տարվա ընթացքում արդյունքների ձեռքբերման համար` համաձայն սույն կարգադրության 3-րդ հավելվածի:
13. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչների համար սահմանված Անվանական թոշակին գումարվում է անձնական մարզչի համար նախատեսված թոշակի 75 տոկոսի չափով հավելում` նրա պատրաստած յուրաքանչյուր մարզիկի համար:
14. Սույն կարգադրության 2-րդ հավելվածով անձնական մարզչի համար նախատեսված Անվանական թոշակը նշանակվում է մարզիկի հետ մեկ տարուց ոչ պակաս անմիջական աշխատանքի համար` հաշվի առնելով այդ մարզիկի ցուցաբերած մեկ լավագույն արդյունքը:
15. Անձնական մարզչի համար նախատեսված Անվանական թոշակին լրացուցիչ ավելանում է նրա պատրաստած յուրաքանչյուր այլ մարզիկի ցուցաբերած արդյունքի համար` անձնական մարզչի թոշակի 75 տոկոսի չափով հավելում:
16. Ծանրամարտում Անվանական թոշակ է նշանակվում միայն երկամարտում ցուցաբերած արդյունքների համար:
17. Նախարարը օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունների, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի ներկայացմամբ, հանձնաժողովի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ կարող է ժամանակավորապես կասեցնել մարզիկին և նրա մարզիչներին Անվանական թոշակի հատկացումն աշխատանքային կարգապահության կամ մարզական ռեժիմի խախտման համար, ինչպես նաև զրկել նշանակված թոշակից` Հայաստանի Հանրապետության հավաքական թիմից հեռացման փաստի հիման վրա:
(17-րդ կետը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 15.10.12 ՆԿ-148-Ն, լրաց., փոփ., խմբ. 19.05.15 ՆԿ-69-Ն)
ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար Կ. Կարապետյան
Հավելված 2
ՀՀ Նախագահի
2009թ. հունվարի 14-ի
ՆԿ-1-Ն կարգադրության
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ) ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ
(վերնագիրը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
Մրցման անվանումը Գրաված տեղը Անվանական թոշակի ամսավճարի չափը
(դրամ)
մարզիկ անձնական մարզիչ
1 2 3 4 5
1. Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղեր
Համաշխարհային շախմատային
օլիմպիադա, թիմային
առաջնություն 1-ին
2-րդ
3-րդ
4-6-րդ
վարկանիշի
ձեռքբերման
համար
1-ին
2-րդ
3-րդ 500.000
350.000
300.000
100.000
90.000
400.000
250.000
150.000 250.000
175.000
150.000
50.000
45.000
200.000
125.000
75.000
2. Աշխարհի առաջնություն 1-ին
2-րդ
3-րդ 300.000
200.000
150.000 150.000
100.000
75.000
3. Եվրոպայի առաջնություն 1-ին
2-րդ
3-րդ 150.000
120.000
100.000 75.000
60.000
50.000
4. Պատանեկան օլիմպիական խաղեր,
երիտասարդների աշխարհի առաջնություն,
համաշխարհային ուսանողական
մարզական խաղեր 1-ին
2-րդ
3-րդ 120.000 90.000 70.000 60.000 45.000 35.000
5. Երիտասարդների Եվրոպայի առաջնություն 1-ին
2-րդ
3-րդ 100.000
80.000
60.000 50.000
40.000
30.000
6. Ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնություն 1-ին
2-րդ
3-րդ 80.000
70.000
60.000 40.000
35.000
30.000
7. Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնություն, Եվրոպայի երիտասարդության ձմեռային կամ ամառային օլիմպիական փառատոն 1-ին
2-րդ
3-րդ 60.000 50.000 40.000 30.000 25.000 20.000
8. Աշխարհի և Եվրոպայի մեծահասակների առաջնություններ (բացառությամբ ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, ձյուդո, բռնցքամարտ, թեքվոնդո, ծանրամարտ, շախմատ մարզաձևերի) 4-24-րդ 60.000 30.000
9. Աշխարհի և Եվրոպայի հաշմանդամային սպորտի շրջանակներում մեծահասակների առաջնություններ 4-24-րդ 60.000 30.000:
(հավելվածը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար Կ. Կարապետյան
Հավելված 3
ՀՀ Նախագահի
2009թ. հունվարի 14-ի
ՆԿ-1-Ն կարգադրության
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ) ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ
(վերնագիրը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
Մրցման անվանումը Գրաված տեղը Անվանական թոշակի ամսավճարի չափը
(դրամ)
ՀՀ ազգա-յին հա-վաքա-կանի գլխավոր մարզիչ ՀՀ ազգա-յին հա-վաքա-կանի մարզիչ ՀՀ
երիտա-սարդական հավաքական թիմի ավագ մարզիչ ՀՀ պատա-
նեկան հավաքա-կան թիմի ավագ մարզիչ
1 2 3 4 5 6 7
1. Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղեր
Համաշխարհային շախմատային օլիմպիադա (թիմային հաշվարկ), աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, պատանեկան օլիմպիական խաղեր, երիտասարդների աշխարհի առաջնություն, համաշխարհային ուսանողական մարզական խաղեր 1-3-րդ
տեղերի,
վարկանիշի
ձեռք-բերման
համար
1-3-րդ 200.000 140.000
2. Երիտասարդների Եվրոպայի առաջնություն, Եվրոպայի երիտասարդության ձմեռային կամ ամառային օլիմպիական փառատոն 1-3-րդ 120.000
3. Ավագ տարիքի պատանիների Եվրոպայի, աշխարհի առաջնություններ 1-3-րդ 90.000:
(հավելվածը լրաց. 19.05.15 ՆԿ-69-Ն)
ՀՀ Նախագահի աշխատակազմի
ղեկավար Կ. Կարապետյան