ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2015 թվականի N 422-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պատվիրակության` համաձայն հավելվածի, 2015 թվականի մայիսի 13-16-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Կարեն Ճշմարիտյանինը և Սերգեյ Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են՝
1) Անդրանիկ Գրիգորյանինը, Կարեն Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին.
2) Արման Խաչատրյանինը և Ավետիս Հովհաննիսյանինը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին.
3) Աշոտ Օսիպյանինը՝ «Արարատբանկ» բաց բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
4) Բագրատ Ենգիբարյանինը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. մայիսի 25
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
մայիսի 25-ի N 422-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-16-Ը ԹԲԻԼԻՍԻ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Ճշմարիտյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (13.05.2015-15.05.2015, պատվիրակության ղեկավար)
Ս. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ (համաձայնությամբ)
Կ. Հակոբյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)
Ա. Խաչատրյան - Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Հովհաննիսյան - Հայաստանի զարգացման հիմնադրամի ներդրումների տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Օսիպյան - «Արարատբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Բ. Ենգիբարյան - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան