Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

1. «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-743 -26.03.2015-ԳԿ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Պ-732 -05.03.2015, 15.05.2015 -ՊԻ-010/0

Հեղինակներ` Վահրամ Բաղդասարյան, Սամվել Ֆարմանյան, Խոսրով Հարությունյան, Էդուարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան, Մարգարիտ Եսայան

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու հանձնարարություն տալու մասին Պ-757 -11.04.2015, 14.05.2015 -ՏՀ-011/0

Հեղինակներ` Արմեն Ռուստամյան, Ռուբիկ Հակոբյան, Աղվան Վարդանյան, Թևան Պողոսյան, Արծվիկ Մինասյան, Էդմոն Մարուքյան, Միքայել Մանուկյան

4. «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Պ-765 -20.04.2015-ՊԻ-010/0

Հեղինակներ` Արծվիկ Մինասյան, Միքայել Մանուկյան, Արմեն Ռուստամյան, Թևան Պողոսյան, Աղվան Վարդանյան, Արմեն Բաբայան

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-775-04.05.2015-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կ-787-14.05.2015-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

3. ա) «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-789-15.05.2015-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կ-789.1 -15.05.2015-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

գ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Կ-789.2-15.05.2015-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

4. Միջազգային պայմանագրերի վավերացում.

1. 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (կից առարկությամբ) Ն-778-06.05.2015-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյան

18 մայիսի 2015 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-156-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։