Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1992-04-07-ից մինչև 1999-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Օրինագիծն ընդունված Է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից

«17» մարտի 1992 թ. Հ.Ն-0559-I

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

I. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխությունները`

1. Օրենսգրքի 389 հոդվածում «պարտադիր և կամավոր ապահովագրության ձևով» բառերը փոխարինել «պարտադիր անձնական և կամավոր ապահովագրության ձևով» բառերով:

2. Օրենսգրքի 390 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 390. Պարտադիր անձնական ապահովագրություն

Պարտադիր անձնական ապահովագրության տեսակները և իրականացման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:

II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

31 մարտի 1992 թվականի,

քաղ. Երևան

ՀՕ-18

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։