Հոդված 1
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ կետում՝
1) «յոթերորդ պարբերությամբ» բառերը փոխարինել «ութերորդ պարբերությամբ» բառերով.
2) հինգերորդ պարբերության առաջին նախադասությունը «կամերալ ուսումնասիրության» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված դեպքի)» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ վեցերորդ պարբերությունով.
«Եթե հարկային մարմնի կողմից իրականացվող կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ շրջանառության հարկ վճարողը որևէ հաշվետու ժամանակաշրջանում խախտել է «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջները, ապա հարկային մարմինը վերադաս հարկային մարմնի սահմանած ձևով խախտման վերաբերյալ կազմում է արձանագրություն, որում նշվում են`
1) արձանագրության համարը, կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.
2) ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձանց պաշտոնը, անունը, ազգանունը.
3) տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը.
4) հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակաշրջանները), որի (որոնց) ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է խախտում.
5) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջների խախտման նկարագիրը:
Սույն պարբերությանը համապատասխան իրականացվող կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արձանագրության հիման վրա հարկային մարմինը կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքները մեկ աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է ստուգման ակտի նախագծով, որն արձանագրության հետ ակտի նախագծի կազմմանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` առարկություններ ներկայացնելու նպատակով: Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ու ժամկետներում կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են ստուգման ակտով:».
4) տասներկուերորդ պարբերության 1-ին կետը «կամերալ (գրասենյակային)» բառից առաջ լրացնել «սույն կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան՝» բառերով, իսկ «հաշվետվություններ ներկայացվելու» բառերից հետո՝ «, ինչպես նաև սույն կետի վեցերորդ պարբերությանը համապատասխան կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքում խախտումներ հայտնաբերելու ու ստուգման ակտով հարկային պարտավորությունների վերահաշվարկման» բառերով: