Անցնել բովանդակությանը
Գլուխ 31.1 · ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 4. Անցումային դրույթներ

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 4. Անցումային դրույթներ

1. Հաշտարարության որակավորման հանձնաժողովը ձևավորվում է սույն օրենքի 2-րդ հոդվածովուղղ. լրացվող 227.7-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։ Մինչև արտոնագրված հաշտարարների որակավորման վկայագիր տալը հաշտարարության որակավորման հանձնաժողովի կազմում արտոնագրված հաշտարարի փոխարեն ընդգրկվում է հաշտարարության ոլորտում գիտական փորձ ունեցող անձ։

2. Մինչև հաշտարարների առաջին ինքնակարգավորվող կազմակերպության գրանցումը սույն օրենքի 2-րդ հոդվածովուղղ. լրացվող 227.10-րդ, 227.11-րդ, 227.12-րդ հոդվածներով հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության իրավազորությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հաշտարարության որակավորման հանձնաժողովը:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2015 թ. հունիսի 4

Երևան

ՀՕ-45-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։