Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հունիսի 2015 թվականի N 475-Ա

ԿԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանին 2015 թվականի հունիսի 15-17-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` «Հմտությունների զարգացումը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» խորագրով կոնֆերանսին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Կարինե Հարությունյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կարինե Հարությունյանի` Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հունիսի 5

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։