Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՀԱԳՆ ԼԱԼԱՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 հունիսի 2015 թվականի N 473-Ա

ՎԱՀԱԳՆ ԼԱԼԱՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանին 2015 թվականի հունիսի 16-18-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ «Ծառայությունների ազատ առևտրի մասին» ԱՊՀ համաձայնագրի նախագծի քննարկմանը մասնակցելու համար:

2. Վահագն Լալայանի` Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վահագն Լալայանի՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. հունիսի 5

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։