ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունվարի 2014 թվականի N 4-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետությունում առողջապահական միասնական տեղեկատվական համակարգի (Էլ-առողջապահության համակարգ) ներդրման համակարգման և աշխատանքային գործընթացների առավել արդյունավետ կառավարման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին պարբերաբար ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում առողջապահական միասնական տեղեկատվական համակարգի ներդրման հետ կապված հարցերի վերաբերյալ համապատասխան եզրակացություններ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` սույն որոշման 1-ին կետով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին աջակցելու նպատակով ստեղծել փորձագիտական խումբ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. հունվարի 10
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
հունվարի 10-ի N 4-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Վ. Աբրահամյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Ս. Բարսեղյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական
Ա. Թունյան - «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար (աշխատանքային խմբի քարտուղար)
(հավելվածը փոփ. 20.05.15 N 406-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան