ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2015 թվականի N 612-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1684-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Նազարբեկյան 48 անավարտ բնակելի շենքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել սույն որոշման հավելվածում նշված բնակարանները՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով՝ պայմանով, որ սույն որոշման հավելվածում նշված քաղաքացիները պարտավորվում են իրենց միջոցների հաշվին մասնակցել Երևան քաղաքի Նազարբեկյան 48 շենքի ընդհանուր օգտագործման տարածքների ամրացման և բարեկարգման աշխատանքներին՝ ընդհանուր օգտագործման գույքի բաժնային մասին համամասնորեն:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակարանների նվիրաբերության մասին պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառուների միջոցների հաշվին:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Բնակելի տարածք նվիրաբերելու մասին» N 1684-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1684-Ա որոշման համաձայն կնքված բնակարանների նվիրաբերության մասին պայմանագրերում կատարել սույն որոշման 4-րդ կետից բխող փոփոխություններ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հունիսի 10
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 4-ի N 612-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵրԵՎան քաղաքի Նազարբեկյան 48 հասցեՈՒՄ ԳՏՆՎՈՂ շենքից նվիրաբերվող բնակարանների
NN ը/կ Բնակիչների անունները, հայրանունները, ազգանունները Անձնագրային տվյալները Հատկացվող բնակարանի համարը Զբաղեցված բնակելի տարածքի մակերեսը
(քառ. մ) Սեփականության իրավունքի գրանցման վկայականը Բնակարանների պատկանելությունը
1 2 3 4 5 6 7
1. Մելանյա Սուրիկի Կուրղինյան AE0588596, 19.09.2000 թ. 18 86.2 03052012-01-0589 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Սուրեն Մհերի Ամիրշադյան ID 004581815, 27.07.2014 թ.
Անուշ Մհերի Ամիրշադյան AE0617042, 01.08.2000 թ.
Հասմիկ Արտավազդի Հունանյան ծ/վ ԱԱ N 324460, 12.03.2002 թ.
Քաջիկ Արտավազդի Հունանյան ծ/վ ԱԱ N 269223,
21.12.2000 թ.
Արթուր Սուրենի Ամիրշադյան ծ/վ ԱԲ N 101938,
14.10.2010 թ.
2. Գայանե Ցոլակի Սիմոնյան AK0629241, 04.10.2010 թ. 11 86.2 09012013-01-1392 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Արևիկ Համլետի Ռաֆայելյան AM0249947, 30.03.2011 թ.
Տաթևիկ Համլետի Ռաֆայելյան AK0460076, 05.03.2010 թ.
3. Սուսաննա Վարազդատի Սիմոնյան AM0251129, 31.03.2011 թ. 14 84.08 03052012-01-0564 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Տիգրան Ցոլակի Սիմոնյան AG0222932, 03.04.2004 թ.
4. Իզիդա Բարեղամի Աբգարյան AH0288369, 20.12.2006 թ. 2 84.88 03052012-01-0557 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Հարություն Էդիկի Գրիգորյան AM0801821, 11.07.2012 թ.
5. Ռոզա Հրաչիկի Մելիքսեթյան ID 002272771, 29.03.2014 թ. 17 86.2 09012013-01-1395 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
6. Ռուզաննա Մարտունի Գասպարյան AN0308827, 21.12.2012 թ. 24 84.47 03052012-01-0625 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
7. Մերի Մարկոսի Եղիայան AF0709018, 29.05.2003 թ. 34 85.43 03052012-01-0668 ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Լենիկ Փարսադանի Սարգսյան AM0387913, 22.07.2011 թ.
Զորիկ Փարսադանի Սարգսյան AK0350603, 29.07.2009 թ.
Նունե Փարսադանի Սարգսյան ծ/վ ԱԱN 254411,
09.06.2000 թ.
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան