Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-06-29-ից մինչև 2009-05-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

Հոդված 9. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ (ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ) ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ

գործել է մինչև 2009-05-26Բացել ARLIS-ում

Հոդված 9. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻ (ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ) ԱՌԱՋԱԴՐԱՆՔՈՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ

1. Անհատական տվյալները կարող են մշակվել նաև երրորդ անձի (պատվիրատուի) առաջադրանքով: Առաջադրանքը տրվում է գրավոր, որի մեջ պետք է շարադրված լինեն անհատական տվյալների մշակման իրավական հիմքերը և պայմանները, տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներն ու տեղեկատվական բազայի վարման կանոնակարգ սահմանելու համար անհրաժեշտ` օրենքով նախատեսված այլ տվյալներ:

2. Անհատական տվյալները մշակվում են միայն առաջադրանքի շրջանակներում: Առաջադրանքի շրջանակներում անհատական տվյալների մշակման համար պատասխանատու է առաջադրանք տվողը: Եթե առաջադրանքը չի համապատասխանում սույն օրենքի կամ անհատական տվյալների մշակումը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջներին, ապա անհատական տվյալներ մշակողը պետք է այդ մասին տեղեկացնի երրորդ անձին (պատվիրատուին) և հրաժարվի մշակումից:

3. Անհատական տվյալները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների առաջադրանքով մշակվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։