ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2015 թվականի N 634-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 15,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին վնասատուների դեմ պայքարի ծառայությունների ձեռքբերումն իրականացվելու է բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հունիսի 16
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 10-ի N 634-Ն որոշման
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
առաջին կիսամյակ ինն
ամիս տարի առաջին կիսամյակ ինն
ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ
Ծրագրային դասիչը Մատուցվող ծառայության անվանումը
Խայթող միջատների դեմ պայքար
Ծրագրի նկարագրությունը
Ջերմուկ առողջարանային քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի իրականացում՝ հակամիջատային պատրաստուկով: Միջոցառումն իրականացվում է ջրային մակերեսների բնական և արհեստական լճակներին շրջապատող տարածքներում ցողարկման միջոցով:
1116 ԱԾ06
Քանակական Պայքարի իրականացման տարածքը, հա 240 240 240 0.0 0.0 0.0
Որակական Մշակված չէ 0.0 0.0 0.0
Ժամկետայնության Մշակված չէ 0.0 0.0 0.0
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X X X 15,000.0 15,000.0 15,000.0
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1116 Անասնաբուժական ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Անասնահամաճարակային կայուն ֆոնի ապահովում
Ծառայությունը մատուցողի անվանումը
Պետական գնումների սահմանված կարգով մրցույթներում հաղթող ճանաչված կազմակերպություններ
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Բաժին 2
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորում
Ծրագրային դասիչը Գործառական դասիչը
(բաժինը/խումբը/դասը) Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ՀՀ 2015 թ. պետական բյուջե
(հազ. դրամ)
ծրագիրը միջոցառումը
1116 Ծրագիրը
Անասնաբուժական ծառայություններ 15,000.0
Մատուցվող ծառայության նկարագրությունը
Առավել վտանգավոր և մարդու ու կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների դեմ կենդանիների պատվաստման իրականացում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Անասնահամաճարակային կայուն ֆոնի ապահովում
ԱԾ06 Ծրագիրը
Խայթող միջատների դեմ պայքար 15,000.0
Ծրագրի նկարագրությունը
Ջերմուկ առողջարանային քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի իրականացում՝ հակամիջատային պատրաստուկով: Միջոցառումն իրականացվում է ջրային մակերեսների բնական և արհեստական լճակներին շրջապատող տարածքներում ցողարկման միջոցով:
Ծառայությունը մատուցողի անվանումը
Պետական գնումների սահմանված կարգով մրցույթներում հաղթող ճանաչված կազմակերպություններ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունիսի 10-ի N 634-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
(հազ. դրամ)
Գնման առարկայի Ցուցանիշների
փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
կոդը անվանումը գնման ձևը չափի միա-վորը միավորի գինը քանակը
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 15,000.0
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 15,000.0
90921200/1 վնասատուների դեմ պայքարի ծառայություններ ԲԸԱՀ դրամ 15,000,000.0 1 15,000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան